Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 1057-Ա

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հասցեով ուղարկված ներքոհիշյալ ապրանքների ներմուծման ծրագիրը՝

1) ԱՄՆ-ի «Հայաստան» հիմնադրամի կողմից բժշկական կահույք՝ Հայաստանի Հանրապետության ու Արցախի Հանրապետության բուժհաստատություններին անհատույց բաշխելու նպատակով՝ 6 տեղ, 968 կգ, 12,200 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 785 ԱՄՆ-ի դոլար, Արարատյան մաքսատուն-վարչություն.

2) ԱՄՆ-ի «Հայաստան» հիմնադրամի կողմից ավտոմեքենա՝ «Հայկական բարեգործական կազմակերպություն» հասարակական կազմակերպությանը նվիրատվության պայմանագրով հանձնելու նպատակով՝ 2007 թվականի արտադրության, Chevrolet Avalanche LTZ4WD մակնիշի, նույնականացման համարը` 3GNFK12357G130757, 2,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 2,175 ԱՄՆ-ի դոլար, Հյուսիսային մաքսատունվարչություն.

3) «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից ձեռք բերված շարժական պրոթեզներ՝ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին անհատույց տրամադրելու նպատակով՝ 45.1 կգ ընդհանուր քաշով, 23,168,146.8 ռուսական ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ, ԵՏՄ բեռ:

2. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` նշված բեռների ձևակերպումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Հ. Մաթևոսյան

Երևան

30.12.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։