ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1054-Ա
ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՃԱՇԱՐԱՆՆԵՐ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից իրականացվող՝ 114,915,600 դրամ ընդհանուր արժողությամբ «Բարեգործական ճաշարաններ» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից (քաղ. Երևան, Մովսես Խորենացու 22, ՀՎՀՀ` 02517115) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն.
1) «Մեդտեխնիկա պլյուս» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01502333) 2008 թվականի նոյեմբերի 26-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում պահեստի վարձակալության ծառայությունների մատուցում` 3,650,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «ԱրմենՏել» ՓԲԸ-ի, այսուհետ՝ «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02500052) 2006 թվականի նոյեմբերի 28-ին կնքված N 2939 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում բջջային հեռախոսակապի ծառայությունների մատուցում` 1,800,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Հ. Մաթևոսյան
Երևան
30.12.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 1054-Ա որոշման
Ծ Ր Ա Գ Ի Ր
«Բարեգործական ճաշարաններ»
1. Ծրագրի նպատակը «Բարեգործական ճաշարաններ» ծրագրի նպատակն է նպաստել սոցիալական լարվածության մեղմացմանը մայրաքաղաքում և հանրապետության այլ քաղաքներում` Գյումրի, Բերդ, Բյուրեղավան, Նոր Հաճն, սոցիալապես անապահով խավերին /միայնակ տարեցներ, հաշմանդամներ, գործազուրկներ/ ամենօրյա կալորեական տաք կերակուրով ապահովելու միջոցով:
2. Ծրագրի բարեգործական որակման նպատակը Ակնկալում ենք ԱԱՀ-ից ազատում («Բարեգործության մասին» Հայաստանի հանրապետության օրենքի 16-րդ հոդված):
3. Բարեգործը Հայ օգնության ֆոնդ (630 Սեքոնդ Ավենյու, Նյու-Յորք, ԱՄՆ)
4. Ծրագիրը կատարողը ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղ, քաղ. Երևան, Մ. Խորենացու փող. 22, ՀՎՀՀ 02517115
5. Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը Վայրը՝ քաղ. Երևան, Գյուրջյան փ․15, քաղ. Բերդ, Տերյան փ․8, քաղ. Գյումրի , Խրիմյան Հայրիկի փ․27, քաղ. Նոր Հաճն, Ա․ Հարությունյան փ․1, քաղ. Բյուրեղավան, Վազգեն Սարգսյան փ․15/37:
Բնագավառը՝ սոցիալական։
6. Ծրագրի բյուջեն Ծրագրի բյուջեն կազմում է 114,915,600 դրամ
7. Բարեգործություն ստացողը քաղ. Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ճաշարան` 180 շահառու, քաղ. Բերդի բարեգործական ճաշարան` 130 շահառու, քաղ. Գյումրիի բարեգործական ճաշարան` 170 շահառու, քաղ. Նոր Հաճնի բարեգործական ճաշարան՝ 150 շահառու, քաղ. Բյուրեղավանի բարեգործական ճաշարան՝150 շահառու, բարեգործական ճաշարաններ այցելող 780 կարիքավորներ և ծերեր, որոնք ընտրվում են տեղական սոցիալական ծանրալուրությունների հետ համագործակցելով:
8. Ծրագրի իրականացման տևողությունը և/կամ սկիզբը,
ավարտը 01.01.2022 – 31.12.2022
9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը Տեղական միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների հետ կազմված և համաձայնեցված ցուցակներով՝ 2022 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը, շաբաթական 5 օր, օրական 1 անգամ տաք կերակուրի մատուցում կարիքավորներին և ծերերին:
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 114,915,600 դրամ
- սնունդ և հիգիենիկ պարագաների ձեռքբերում 78,100,000 դրամ
- աշխատավարձ ճաշարանների անձնակազմին 21,150,400 դրամ
- կոմունալ ծախսեր՝ 5,055,200 դրամ
- պահեստի վարձակալություն՝ 3,650,000 դրամ
- ճաշարանի տարածքի վարձակալություն՝ 2,160,000 դրամ կազմակերպչական ծախսեր՝
- ծրագրի ղեկավարի աշխատավարձ՝ 3,000,000 դրամ
- հեռախոսակապի ծառայությունների ՝ 1,800,000 դրամ
Անվանում մարդ դրամ 1 եռամսյակ 2 եռամսյակ 3 եռամսյակ 4 եռամսյակ
Ք.Երևան-(Նոր-Նորք վարչական շրջան) 180
սնունդ և հիգենիկ պարագաներ 17,200,000 4,300,000 4,300,000 4,300,000 4,300,000
Էլեկտրաէներգիա 1,200,000 300,000 300,000 300,000 300,000
աշխատավարձ բ/ճ. անձնակազմի 3,660,000 915,000 915,000 915,000 915,000
Ընդամենը 22,060,000 5,515,000 5,515,000 5,515,000 5,515,000
Ք.Բերդ 130
սնունդ և հիգենիկ պարագաներ 13,600,000 3,400,000 3,400,000 3,400,000 3,400,000
Էլեկտրաէներգիա 680,000 170,000 170,000 170,000 170,000
աշխատավարձ բ/ճ. անձնակազմի 4,456,000 1,114,000 1,114,000 1,114,000 1,114,000
Ընդամենը 18,736,000 4,684,000 4,684,000 4,684,000 4,684,000
Ք.Գյումրի 170
սնունդ և հիգենիկ պարագաներ 18,400,000 4,600,000 4,600,000 4,600,000 4,600,000
Էլեկտրաէներգիա, ջուր 1,440,000 360,000 360,000 360,000 360,000
վարձավճար 2,160,000 540,000 540,000 540,000 540,000
աշխատավարձ բ/ճ. անձնակազմի 7,044,000 1,761,000 1,761,000 1,761,000 1,761,000
Ընդամենը 28,644,000 7,161,000 7,161,000 7,161,000 7,161,000
Ք. Բյուրեղավան 150
սնունդ և հիգենիկ պարագաներ 14,520,000 3,630,000 3,630,000 3,630,000 3,630,000
Էլեկտրաէներգիա 655,200 163,800 163,800 163,800 163,800
աշխատավարձ բ/ճ. անձնակազմի 2,989,200 747,300 747,300 747,300 747,300
Ընդամենը 18,164,400 4,541,100 4,541,100 4,541,100 4,541,100
ք. Նոր Հաճն 150
սնունդ և հիգիենիկ պարագաներ 14,520,000 3,630,000 3,630,000 3,630,000 3,630,000
Էլեկտրաէներգիա 1,080,000 270,000 270,000 270,000 270,000
աշխատավարձ բ/ճ. անձնակազմի 3,001,200 750,300 750,300 750,300 750,300
Ընդամենը 18,861,200 4,715,300 4,715,300 4,715,300 4,715,300
Պահեստի վարձակալություն 3,650,000 900,000 910,000 920,000 920,000
Ընդամենը ծրագրային ծախսեր 780 110,115,600 27,516,400 27,526,400 27,536,400 27,536,400
Կազմակերպչական ծախսեր
Աշխատավարձ 3,000,000 750,000 750,000 750,000 750,000
Կապ և հեռահաղորդակցություն 1,800,000 450,000 450,000 450,000 450,000
Ընդամենը կազմակերպչական ծախսեր 4,800,000 1,200,000 1,200,000 1,200,000 1,200,000
Ընդամենը ծախսեր 114,915,600 28,716,400 28,726,400 28,736,400 28,736,400
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 114,915,600 դրամ
Շահառուների ընդհանուր թիվը՝ 780
10. Ձեռք բերվելիք ապրանքների, ծառայությունների և աշխատանքների համառոտ նկարագիրը, ծավալները, նախատեսվող գինը - Սնունդ և հիգիենիկ պարագաների ձեռքբերում` 78,100,000 դրամ
- էլեկտրաէներգիա և ջուր` 5,055,200 դրամ
- ճաշարանի տարածքի վարձակալություն՝ 2 160 000 դրամ
- պահեստի վարձակալություն՝ 3,650,000 դրամ
- բջջային հեռախոսակապի ծառայությունների ձեռքբերում` 1,800,000 դրամ
11. Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսեր Ծրագրի սպասարկման համար ծախսվելու է 4,800,000 դրամ, ընդհանուր արժողության 4,2 %: Ծրագրի սպասարկումը ներառում է.
ծրագրի ղեկավարի աշխատավարձ 3,000,000 դրամ
հեռախոսակապի ծառայություն 1,800,000 դրամ
12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ
կազմակերպությունների հետ Իրականացման ընթացքում կազմակերպությունն համագործակցում է` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և տեղական միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների հետ։
13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը Վերահսկողությունը կատարվելու է ՀՕՖ-ի հոգաբարձուների խորհրդի կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվի
տեղեկություններ:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Հ. Մաթևոսյան
30.12.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ