ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1080-Ա
«ՍԱՏԱՐ» ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Սատար» հաշմանդամների հասարակական կազմակերպության հասցեով՝ Հայաստանի Հանրապետության մարզերում ապրող սոցիալապես անապահով ընտանիքներին և հաշմանդամություն ունեցող անձանց անհատույց հանձնելու նպատակով, ուղարկված բեռների ներմուծման ծրագիրը՝
1) ԱՄՆ-ի «Օգնություն սահմաններից դուրս» (Aid beyond borders) ոչ առևտրային կազմակերպության կողմից՝ 16 տեղ, 396 կգ ընդհանուր քաշով, 2,700 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ 450 ԱՄՆ-ի դոլար փոխադրման ծախսը, բեռի ցանկը՝ համաձայն հավելվածի, Արարատյան մաքսատուն-վարչություն.
2) ԱՄՆ-ի քաղաքացի Էդուարդո Օգանեսյանի (անձնագիր՝480417909) կողմից՝ 29 տեղ, 266 կգ ընդհանուր քաշով, 1,350 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ 450 ԱՄՆ-ի դոլար փոխադրման ծախսը, բեռի ցանկը՝ համաձայն հավելվածի, Արարատյան մաքսատուն-վարչություն:
2. «Սատար» հաշմանդամների հասարակական կազմակերպությանը՝ նշված բեռների համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Հ. Մաթևոսյան
Երևան
30.12.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 1080-Ա որոշման
ԲԵՌԻ ՑԱՆԿ 1
Անվանումը Քանակը Չափման
միավորը Ընդամենը
(կգ ) Արժեքը
(ԱՄՆ դոլար)
Մանկական նոր հագուստ 9 տուփ 297 կգ 1,310
Մանկական նոր խաղալիքներ և
գրքեր 7 տուփ 99 կգ 940
Ընդհանուր քանակ 16 396 2,250
Բեռնափոխադրման արժեք 450
Ընդհանուր արժեք 2,700
ԲԵՌԻ ՑԱՆԿ 2
Անվանումը Քանակը Չափման
միավորը Ընդամենը
(կգ) Արժեքը
(ԱՄՆ դոլար)
Բազմաֆունկցիոնալ բժշկական
մահճակալ 1 Հատ 89 կգ 150
Մահճակալի ներքնակ 1 Հատ 5 կգ 8
Մահճակալի բարձ 1 Հատ 2 կգ 2
Հաշմանդամի անվասայլակ 4 Հատ 80 կգ 260
Քայլակ 4 Հատ 16 կգ 120
Սանիտարական հարմարանքով
աթոռ 4 Հատ 12 կգ 80
Լոգանքի աթոռ 4 Հատ 10 կգ 40
Մեծահասակի օգտագործված
հագուստ 1 Տուփ 25 կգ 135
Առաջին բուժօգնության
պարագաներ 9 Տուփ 27 կգ 105
Ընդհանուր քանակ 29 Տուփ 266 կգ 900
Բեռնափոխադրման արժեք 450
Ընդհանուր արժեք 1,350
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Հ. Մաթևոսյան
30.12.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ