ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 հոկտեմբերի 2002 թվականի N 586-Ա
ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԽՄԲԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 63-րդ հոդվածի չորրորդ մասին և 121-րդ հոդվածի յոթերորդ մասի չորրորդ կետին համապատասխան`
Հաստատել անդրսահմանային ջրային ռեսուրսների Հայաստանի Հանրապետության հանձնախմբի կազմը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2002 թ. հոկտեմբերի 11
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2002 թ.
հոկտեմբերի 11-ի N 586-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ Հայաստանի Հանրապետության ՀԱՆՁՆԱԽՄԲԻ
Վ. Նարիմանյան - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ (հանձնաժողովի նախագահ)
Կ. Դաբաղշյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ոռոգման և կոլեկտորադրենաժային համակարգերի վարչության պետ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Ա. Բաղդասարյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի հողերի օգտագործման և մելիորացիայի վարչության պետ
Ա. Սմբատյան - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության աշխատակից
Ա. Դավոյան - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալ
Դ. Ստեփանյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի զարգացման վարչության վերականգնվող էներգետիկայի բաժնի պետ
Վ. Սահրադյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի տնտեսության արտադրական ոլորտի բյուջետային ընթացիկ ծախսերի ֆինանսական ծրագրավորման վարչության գլխավոր մասնագետ
Լ. Վարդանյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն
Ե. Ահարոնյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի սպառազինության վերահսկման և միջազգային անվտանգության վարչության ռազմաքաղաքական համագործակցության բաժնի 3-րդ քարտուղար
Վ. Սարգսյան - Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի պրոֆեսոր, տեխնիկական գիտությունների թեկնածու (համաձայնությամբ)
Լ. Չիլինգարյան - Ակադեմիկոս Ի. Վ. Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտի պրոֆեսոր, տեխնիկական գիտությունների թեկնածու (համաձայնությամբ)
Է. Սարգսյան - «Ախուրյան-Արաքս-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար
Գ. Հովսեփյան - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կադաստրի վարման և մոնիթորինգի բաժնի առաջատար մասնագետ (հանձնաժողովի քարտուղար)
(հավելվածը լրաց. 01.04.03 N 130-Ա, 10.08.05 N 623-Ա, խմբ. 17.01.13 N 16-Ա)