ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 հուլիսի 2021 թվականի N 1183-Ա
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող, սույն որոշման հավելվածում ներառված՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանն ամրացված 5 միավոր տրանսպորտային միջոցը (այսուհետ՝ գույք) հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը՝ համաձայն hավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնակատարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատարի հետ համատեղ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը։
3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված գույքի պետական գրանցման (հաշվառման) ծախսերը ենթակա են իրականացման՝ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյան
Երևան
22.07.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2021 թվականի
հուլիսի 22-ի N 1183-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ
Հ/Հ Մակնիշը Տեսակը Թողարկման տարեթիվը Տեխ. անձնագիրը Շարժիչ Ամրաշրջանակը Թափքը Հաշվեկշռային արժեքը
(հազ. դրամ)
1. ԳԱԶ-5312 հրշեջ 1989 50304 1672554 1152319 917 780
2. ԳԱԶ-5312 հրշեջ 1989 50628 100390 1191020 Ա/Հ 780
3. ԶԻԼ-130 հրշեջ 1986 52041 697901 2525056 Ա/Հ 750
4. ԶԻԼ431412 հրշեջ 1989 50205 937830 2895349 Ա/Հ 1.200
5. ԶԻԼ431412 հրշեջ 1985 52019 595661 2346369 Ա/Հ 1.200
(հավելվածը փոփ. 05.01.22 N 8-Ա)
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
22.07.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ