Անցնել բովանդակությանը

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԹԻՄ» ՓԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՀ N 281 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

7 հունվարի 2022 թվականի

ք. Երևան թիվ 2-Ա

«ԹԻՄ» ՓԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՀ N 281 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի 32-րդ հոդվածի դրույթներով և հիմք ընդունելով «ԹԻՄ» ՓԲ ընկերության (իրավանախորդ՝ «ԹԻՄ» ՍՊԸ) հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման ԿՀ N 281 լիցենզիան վերաձևակերպելու մասին 2022 թվականի հունվարի 3-ի հայտը՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում է.

1. Բավարարել «ԹԻՄ» ՓԲ ընկերության հայտը և վերակազմակերպման ու գտնվելու վայրի փոփոխության հիմքով վերաձևակերպել ԿՀ N 281 լիցենզիան:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԹԻՄ» ՓԲ ընկերությանը ծանուցելուց մեկ օր հետո:

3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան` ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

Հեռուստատեսության և ռադիոյի

հանձնաժողովի նախագահ Տ. ՀԱԿՈԲՅԱՆ

2022 թ. հունվարի 7

ք. Երևան

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 հունվարի 2022 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։