ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 24-Ա
ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ կետով՝
1. Գրող, հրապարակախոս Ռազմիկ Դավոյանի մահվան կապակցությամբ ստեղծել թաղման հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած՝ հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Երևան
11.01.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ վարչապետի
N 24-Ա որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԳՐՈՂ, ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍ ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Վ. Դումանյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար(հանձնաժողովի նախագահ)
Ա. Խզմալյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
Ա. Հայրապետյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
Վ. Տերտերյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
Լ.Նանուշյան - ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ
Գ. Մելքոմ Մելքոմյան - Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)
Վ. Մովսիսյան - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
Մուշեղ եպիսկոպոս Բաբայան - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ (համաձայնությամբ)
Վ. Խաչատրյան - «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Է. Միլիտոնյան - ՀՀ գրողների միության նախագահ (համաձայնությամբ)
Ա. Թամրազյան - Ռ․ Դավոյանի այրի (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
11.01.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ