Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1177-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 հունվարի 2022 թվականի N 44-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1177-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային արտոնություններ տրամադրելու մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 23-ի «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագիրը, այդ ծրագիրն իրականացնող կազմակերպությունների ցանկը և նրանց կողմից իրականացվող գործարքների ու գործառնությունների ծրագիրը հաստատելու մասին» N 1177-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները՝

1) որոշման նախաբանից հանել «և մաքսային» բառերը.

2) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 10-րդ ենթակետով.

«10) «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագիրն իրականացնող կազմակերպությունների կողմից 2022 թվականի ընթացքում իրականացվող գործարքների ու գործառնությունների ծրագիրը՝ համաձայն N 10 հավելվածի:».

3) որոշումը լրացնել նոր՝ N 10 հավելվածով՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2022 թվականի հունվարի 1-ից հետո իրականացված (իրականացվող) գործարքների և գործառնությունների վրա:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

Երևան

13.01.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ կառավարության 2022 թվականի

հունվարի 13-ի N 44-Ն որոշման

«Հավելված N 10

ՀՀ կառավարության 2013 թվականի

հոկտեմբերի 23-ի N 1177-Ն որոշման

Ծ Ր Ա Գ Ի Ր

«ԴԻԼԻՋԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴՊՐՈՑ» ԾՐԱԳԻՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՈՒ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

«Դիս Փրոփերթիս» բարեգործական հիմնադրամ

NN

ը/կ Նկարագրությունը Չափի

միավորը Քանակը Գումարը

(դրամ)

1. Հողի գնում տարի 1 300,000,000

2. Անշարժ գույքի գնում տարի 1 700,000,000

3. Շարժական գույքի գնում տարի 1 35,000,000

4. Կոմունալ ծառայությունների վճարներ` հեռախոսային, ինտերնետային և հեռահաղորդակցության ծառայություններ, ամսավճարներ, գազ, էլ. էներգիա, ջրամատակարարում և այլ ծառայություններ տարի 1 2,000,000

5. Գրասենյակային և տնտեսական ապրանքների գնում և ծառայություններ տարի 1 1,200,000

6. Կենցաղային և համակարգչային տեխնիկայի և ծառայությունների ձեռքբերում տարի 1 5,000,000

7. Անվտանգության համակարգի սարքավորումների և ծառայությունների ձեռքբերում, պահնորդային և այլ ծառայությունների ստացում տարի 1 3,000,000

8. Մասնագիտական և խորհրդատվական ծառայություններ, տեխնիկական սպասարկում, մոնտաժում, ապամոնտաժում, փոխարինում տարի 1 35,000,000

9. Մարքեթինգային, գովազդային, դիզայներական ծառայություններ տարի 1 2,000,000

10. Թարգմանչական, համանման այլ ծառայություններ տարի 1 500,000

11. Տեխնիկական վերահսկում, ծրագրերի կառավարում, կառավարչական և գործառնական բնույթի խորհրդատվություն, շինարարական աշխատանքներ տարի 1 30,000,000

12. Վարձակալություն տարի 1 12,000,000

13. Գիշերակացի, հյուրանոցային, սննդի և գործուղման հետ կապված այլ ծառայություններ տարի 1 3,000,000

14. Նախագծային աշխատանքներ, ինժեներական, տվյալների մշակում, նախագծի կառավարչական և այլ ծառայություններ տարի 1 5,000,000

15. Բրոքերային և մաքսազերծման ծառայություններ տարի 1 2,000,000

16. Ինժեներաերկրաբանական, երկրաֆիզիկական հետազոտություններ, փորձաքննական ծառայություններ տարի 1 30,000,000

17. Գնահատման, միջնորդական ծառայություններ տարի 1 3,000,000

18. Վառելիք տարի 10,000 լ 5,000,000

19. Շինմոնտաժային աշխատանքներ, այդ թվում` նյութեր, հումքեր, ապրանքներ, սարքավորումներ տարի 1 100,000,000

20. Անդամակցության, լիցենզիայի, կառուցապատման, վարձակալության և այլ իրավունքի ձեռքբերում տարի 1 2,000,000

21. Տրանսպորտային ծառայություն, բեռների փոխադրում տարի 1 500,000

22. Միջոցառումների կազմակերպում տարի 1 1,000,000

23. Փորձագիտական, ուսումնական ծառայություններ տարի 1 7,000,000

24. Տեղեկատվական տեխնոլոգիական ծառայություններ տարի 1 5,000,000

25. Կամուրջների, ճանապարհների և այլ ենթակառուցվածքների կառուցում, բարելավում, վերանորոգում տարի 1 15,000,000

26. Մեքենաների, սարքավորումների, տնտեսական գույքի և այլ ապրանքանյութական արժեքների ձեռքբերում և սպասարկում, տեղադրում, վերանորոգում տարի 1 150,000,000

27. Ազգային պարկի վարձակալություն տարի 1 17,600,000

28. Կանաչապատման ծառայություն տարի 1 30,000,000

1,501,800,000

«Դիլիջան Ինտերնեյշնլ Սքուլ օֆ Արմենիա» հիմնադրամ

NN

ը/կ Նկարագրությունը Չափի

միավորը Քանակը Գումարը

(դրամ)

1. Շարժական գույքի գնում տարի 1 հատ 20,000,000

2. Կոմունալ ծառայությունների վճարներ` հեռախոսային, ինտերնետային և հեռահաղորդակցության ծառայություններ, ամսավճարներ, գազ, էլեկտրաէներգիա, ջրամատակարարում և այլ ծառայություններ տարի 1 217,000,000

3. Գրենական պիտույքների, տնտեսական ապրանքների, կահույքի, այլ կրթական միջոցների գնում տարի 1 34,470,000

4. Կենցաղային և համակարգչային տեխնիկայի ու ծառայությունների ձեռքբերում տարի 1 35,930,000

5. Անվտանգության համակարգի սարքավորումների ու ծառայությունների ձեռքբերում, պահնորդային և այլ ծառայությունների ստացում տարի 1 64,730,000

6. Կառույցների, տարածքների շահագործման, մաքրման, պահպանման, վերանորոգման և այլ ծառայությունների ու նյութերի ձեռքբերում տարի 1 251,650,000

7. Սննդի ձեռքբերում, տրամադրում, սպասարկում տարի 1 288,930,000

8. Մասնագիտական և խորհրդատվական ծառայություններ տարի 1 33,890,000

9. Մարքեթինգային, գովազդային, դիզայներական ծառայություններ տարի 1 82,180,000

10. Թարգմանչական, ինժեներական և համանման այլ ծառայություններ տարի 1 9,300,000

11. Տեխնիկական վերահսկում, ծրագրերի կառավարում, կառավարչական և գործառնական բնույթի խորհրդատվություն տարի 1 10,000,000

12. Վարձակալություն՝ շարժական և անշարժ գույքի տարի 1 329,000,000

13. Գիշերակացի, հյուրանոցային, սննդի և գործուղման հետ կապված այլ ծառայություններ տարի 1 23,220,000

14. Բրոքերային և մաքսազերծման ծառայություններ տարի 1 5,300,000

15. Գնահատման, միջնորդական ծառայություններ տարի 1 10,000,000

16. Վառելիք տարի 32,000 լ 15,130,000

17. Անդամակցության, լիցենզիայի, իրավունքի ձեռքբերում տարի 1 92,420,000

18. Տրանսպորտային ծառայություն, բեռների փոխադրում տարի 1 80,820,000

19. Միջոցառումների, ժողովների և այլ հանդիպումների կազմակերպում տարի 1 79,640,000

20. Փորձագիտական, ուսումնական, անձնակազմի վերապատրաստման ծառայություններ տարի 1 55,390,000

21. Ապահովագրական ծառայություններ տարի 1 36,990,000

22. Տեղեկատվական տեխնոլոգիական ծառայություններ տարի 1 10,000,000

23. Գրքերի, ուսումնական, սպորտային, գիտական, լաբորատոր, տնտեսական, գրասենյակային և այլ նյութերի ու ծառայությունների ձեռքբերում տարի 1 162,630,000

24. Անձնակազմի ընտրության ծառայություններ տարի 1 25,630,000

25. Հիմնական միջոցների, նյութական ու ոչ նյութական ակտիվների և այլ ապրանքանյութական արժեքների ձեռքբերում ու սպասարկում, տեղադրում, վերանորոգում տարի 1 40,000,000

2,014,250,000

»:

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Ա. Հարությունյան

13.01.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 հունվարի 2022 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։