ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 ապրիլի 2017 թվականի N 373-Ա
«ԱՐՄ-ԱԷՐՈ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՆՁՆԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ, 22-րդ հոդվածները և 68-րդ հոդվածի 7-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ենթակայության «Արմ-Աէրո» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ՝ «Արմ-Աէրո» ՓԲԸ), պետական գրանցման համարը` 29012003081, առանձնացման ձևով վերակազմակերպել` ստեղծելով նոր «Հեր-Հեր» հիդրոէլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերություն` «Արմ-Աէրո» ՓԲԸ-ում 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվառված 1 044 601.0 հազ. դրամ ընդհանուր ակտիվների հաշվեկշռային արժեքից առանձնացնելով 67 938.0 հազ. դրամ ակտիվները` համաձայն հավելվածի (համապատասխանաբար 976 663.0 հազ. դրամ և 67 938.0 հազ. դրամ ընդհանուր ակտիվների հաշվեկշռային արժեքներով):
2. «Հեր-Հեր» հիդրոէլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորություններ վերապահել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին:
(2-րդ կետը փոփ. 13.01.22 N 41-Ա)
3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում՝
1) հաստատել «Արմ-Աէրո» ՓԲԸ-ի բաժանիչ (առանձնացման) հաշվեկշիռը, առանձնացման կարգը և պայմանները, ընկերության բաժնետոմսերի փոխարկման կարգը նոր ստեղծվող ընկերության բաժնետոմսերի.
2) հաստատել «Արմ-Աէրո» ՓԲԸ-ի կանոնադրության փոփոխությունը կամ նոր խմբագրությամբ կանոնադրությունը և նոր ստեղծվող ընկերության կանոնադրությունը.
3) ապահովել օրենքով սահմանված կարգով ընկերությունների պետական գրանցումը:
4. Սահմանել, որ վերակազմակերպման արդյունքում «Հեր-Հեր» հիդրոէլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության պետական գրանցման ծախսերը կատարվում են «Արմ-Աէրո» ՓԲԸ-ի միջոցների հաշվին:
5. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Հեր-Հեր» հիդրոէլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել ջրօգտագործման թույլտվություն:
6. Առաջարկել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գործունեության լիցենզիա տրամադրել «Հեր-Հեր» հիդրոէլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությանը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Կ. Կարապետյան
2017 թ. ապրիլի 14
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2017 թվականի
ապրիլի 13-ի N 373-Ա որոշման
Ց Ա Ն Կ
Վերակազմակերպվող «Արմ-Աէրո» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆից առանձնացող «Հեր-Հեր» հիդրոէլեկտրակայան» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ փոխանցվող ակտիվնԵրի ԵՎ պարտավորությունների
NN ը/կ Ակտիվի անվանումը Շահագործման սկիզբը Հաշվեկշռային մնացորդային
արժեքը (դրամ)
1. «Հեր-Հեր» ՀԷԿ-ի շենք 01.01.1998 թ. 25,152,524
2. Տուրբինային խողովակաշար 01.01.1998 թ. 19,130,334
3. Հեռացնող ջրանցք 01.01.1998 թ. 8,193,330
4. Հիդրոտուրբինա ՌՕ-230-Գ-5 1 01.01.1998 թ. 800,000
5. Հիդրոտուրբինա ՌՕ-230-Գ-5 2 01.01.1998 թ. 800,000
6. Հիդրոգեներատոր ՍԳ-101/42-ՎՈՒԽԼ4 01.01.1998 թ. 840,252
7. Հիդրոգեներատոր ՍԳ-101/42-ՎՈՒԽԼ4 01.01.1998 թ. 840,252
8. Սեփական կարիքների տրանսֆորմատոր 01.01.1998 թ. 50,000
9. Սեփական կարիքների տրանսֆորմատոր 01.01.1998 թ. 50,000
10. Կոմպլեկտ բաշխիչ հարմ. ԿՍՈ 272 01.01.1998 թ. 3,000
11. Սեփական կարիքների վահանակ 01.01.1998 թ. 19,500
12. Սեփական կարիքների վահանակ 01.01.1998 թ. 19,500
13. Պաշտպանական և ավտոմատիկայի պանել 01.01.1998 թ. 3,000
14. Գեներատորի ղեկավարման պանել 01.01.1998 թ. 3,000
15. Ազդանշանային վահանակ 01.01.1998 թ. 3,000
16. Հաստատ. հոսանքի աղբյուր ՇՈՒՈՏ-110 01.01.1998 թ. 3,000
17. Լրալիցք ագրեգատ 220/24Վ 20Ա 01.01.1998 թ. 3,000
18. Լրալիցք ագրեգատ 220/24Վ 20Ա 01.01.1998 թ. 3,000
19. Էլ. հաշվիչ EA-02 RL-3 01.02.2002 թ. 3,000
20. Էլ. հաշվիչ EA-02 RL-3 01.02.2002 թ. 3,000
21. Էլ. հաշվիչ EA-02 RL-4 01.02.2002 թ. 3,000
22. Էլ. հաշվիչ EA-02 RL-4 01.02.2002 թ. 3,000
23. Եռաֆազ հաշվիչ EA -02 01.07.2001 թ. 3,000
24. Էլ. կռունկ՝ 5 տ բեռնատարողությամբ 01.01.1998 թ. 3,000
25. Տեխ. ջրամատակարարման զտիչ 01.01.1998 թ. 3,000
26. Տեխ. ջրամատակարարման զտիչ 01.01.1998 թ. 3,000
27. Սեղանի գայլիկոնման հաստոց 2Ն 12 01.01.1998 թ. 3,000
28. ՀԷԿ-ի ավտոճանապարհ 01.01.1998 թ. 657,680
29. Սեղան՝ 2 կողմով 01.01.1998 թ. 3,000
30. Զոդման ապարատ 01.01.1998 թ. 3,000
31. 6 կՎ բարձր լարման գիծ 01.01.1998 թ. 4,848
32. Օդի ճնշակային կայանք K-33 01.01.1998 թ. 3,000
Ընդամենը 56,615,220
Պարտավորություններ
1. Տարաժամկետ վճարման գծով կրեդիտորական պարտք Որոտանի ՀԷԿՀ ՓԲԸ-ին ------------
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան