Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱԴԱՍՏՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԿԱԴԱՍՏՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-Ի Ν 75-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2022-01-18-ից մինչև 2026-04-23։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2026-04-23Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱԴԱՍՏՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՂԵԿԱՎԱՐ

12 հունվարի 2022 թվականի

ք. Երևան N 4-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ԿԱԴԱՍՏՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-Ի Ν 75-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածների պահանջներով`

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

1. Կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021 թվականի ապրիլի 8-ի «Հողամասի և շինության հատակագծերի ձևերը, հատակագծերին ներկայացվող պահանջները և հատակագծերի ներկայացման կարգը սահմանելու և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2011 թվականի հոկտեմբերի 20-ի N 283-Ն ու N 284-Ն հրամաններն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 75-Ն հրամանով հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

1) 1-ին կետի 8-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8) Չափագրման նյութերի փաթեթ՝ փաթեթ, որը ներառում է որակավորված անձի կողմից կազմված հողամասի և շինության հատակագծերը, կոմիտեից ձեռք բերված ելակետային տվյալների պատճենը, ինքնակամ կառույցների (բացառությամբ մինչև 2001 թվականի մայիսի 15-ը ինքնակամ կառուցված բնակելի նշանակության, ինչպես նաև դրանց տնտեսական և օժանդակ շենքերի, շինությունների) օրինականացման համար նաև տվյալ կառույցի արտաքին մասերը հստակ արտացոլող էլեկտրոնային լուսանկարները:»:

2) 27-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ հետևյալ բովանդակությամբ.

«Արտաքին և կրող պատերի վրա ինքնակամ բացված պատուհանները և դռները նշագծվում (շտրիխապատվում) են:»:

3) 39-րդ կետի 11-րդ ենթակետի «ա» պարբերությունում «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 29-ի N 757-Ն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի N 600-Ն» բառերով:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Ս. Թովմասյան

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հունվարի 2022 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։