ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 դեկտեմբերի 2004 թվականի N 899-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ՄԱՐԶԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ (ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ) ՍՏԵՂԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում երեխաների պաշտպանության ազգային հանձնաժողովի և մարզային հանձնաժողովների (Երևանի քաղաքային հանձնաժողովի) ստեղծման միջոցառումների ժամանակացույցը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` ապահովել սույն որոշման 1-ին կետով հաստատված միջոցառումների կատարումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2004 թ. դեկտեմբերի 30
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2004 թ.
դեկտեմբերի 30-ի N 899-Ա որոշման
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ՄԱՐԶԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ (ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ) ՍՏԵՂԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN
ը/կ Միջոցառման անվանումը Կատարողը Ժամկետը
1 2 3 4
1. Հայաստանի Հանրապետության օրենսդրության և միջազգային փորձի ուսումնասիրություն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն 2005 թ.
հունվար-մարտ
2. Հայաստանի Հանրապետությունում երեխաների հարցերով զբաղվող տարբեր հանձնաժողովների (մարմինների) գործունեության ուսումնասիրություն և նրանց վերակազմակերպման կամ վերացման նպատակահարմարության մասին առաջարկությունների մշակում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
ՀՀ կրթության և գիտության նախարարություն
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն
ՀՀ առողջապահության նախարարություն 2005 թ.
հունվար-հունիսի 3-րդ տասնօրյակ
3. Ազգային հանձնաժողովի և մարզային հանձնաժողովների (Երևանի քաղաքային հանձնաժողովի) ստեղծման կապակցությամբ 2006-2008 թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրերում դրանց գործունեության ֆինանսական միջոցների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն 2005 թ. փետրվար
4. Ազգային հանձնաժողով ստեղծելու և ազգային հանձնաժողովի կազմը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագծի մշակում և անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելու մասին առաջարկություններ ներկայացնելը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
ՀՀ կրթության և գիտության նախարարություն
ՀՀ առողջապահության նախարարություն 2005 թ.
հոկտեմբեր
5. Ազգային հանձնաժողովի կանոնադրությունը հաստատելու մասին ՀՀ վարչապետի որոշման նախագծի մշակում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն 2005 թ.
հոկտեմբեր
6. Մարզային հանձնաժողովներ (Երևանի քաղաքային հանձնաժողով) ստեղծելու մասին ՀՀ վարչապետի որոշման նախագծի մշակում և անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելու մասին առաջարկություններ ներկայացնելը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
ՀՀ կրթության և գիտության նախարարություն
ՀՀ առողջապահության նախարարություն 2005 թ.
նոյեմբեր
7. Մարզային հանձնաժողովների (Երևանի քաղաքային հանձնաժողովի) օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին ՀՀ վարչապետի որոշման նախագծի մշակում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն 2005 թ. նոյեմբերի
1-ին տասնօրյակ
8. Հայաստանի Հանրապետության մարզպետների և Երևանի քաղաքապետի կողմից մարզային հանձնաժողովների (Երևանի քաղաքային հանձնաժողովի) կազմերի և կանոնադրությունների հաստատում ՀՀ մարզպետներ
Երևանի քաղաքապետ 2006 թ. հունվարի
3-րդ տասնօրյակ
9. Մարզային հանձնաժողովների (Երևանի քաղաքային հանձնաժողովի) ձևավորում ՀՀ մարզպետներ
Երևանի քաղաքապետ 2006 թ. հունվար-մարտ
10. Մարզային հանձնաժողովների (Երևանի քաղաքային հանձնաժողովի) անձնակազմերի վերապատրաստման ծրագրի մշակում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
ՀՀ կրթության և գիտության նախարարություն
ՀՀ առողջապահության նախարարություն 2006 թ.
ապրիլ-մայիս
11. Մարզային հանձնաժողովների (Երևանի քաղաքային հանձնաժողովի) անձնակազմերի վերապատրաստում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն 2006 թ.
հունիս-օգոստոս
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան