Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 17-Ի N 50-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 94-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 17-Ի N 50-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի հունիսի 26-ի N 751-Լ որոշման հավելվածի 16-րդ կետը՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի հունվարի 17-ի «Հայ-կիպրական ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական համատեղ հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի ապրիլի 1-ի N 265-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 50-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 2-րդ կետի 1-ին ենթակետում «նախարարի տեղակալ Սուրեն Սահակյանին» բառերը փոխարինել «նախարարության համապատասխան ոլորտը համակարգող նախարարի տեղակալին» բառերով.

2) 2-րդ կետի 2-րդ ենթակետում «վարչության պետ Տիգրան Սամվելյանին» բառերը փոխարինել «վարչության պետին» բառերով.

3) 2-րդ կետի 3-րդ ենթակետում «վարչության պետ Սերգեյ Աբրահամյանին» բառերը փոխարինել «վարչության պետին» բառերով:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

Երևան

24.01.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։