Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 342-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 7-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 342-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝

1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի ապրիլի 23-ի «Հայկական կարմիր խաչի ընկերության կողմից իրականացվող «Շաքարային դիաբետի կանխարգելումն ու խնամքը տարեցների շրջանում» ծրագրի մասին N 342-Ա որոշմանը կից հավելվածի 10-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝

1) 1-ին ենթակետում «7 500 000» թիվը փոխարինել «18 820 000» թվով.

2) 2-րդ ենթակետում «6 000 000» թիվը փոխարինել «2 645 000» թվով.

3) 6-րդ ենթակետում «15 500 000» թիվը փոխարինել «4 180 000» թվով.

4) կետը լրացնել նոր` հետևյալ բովանդակությամբ 15-րդ ենթակետով՝

«15. Անհատական պաշտպանիչ միջոցների (դիմակ, ալկոգել) ձեռքբերում՝ ծրագրի շրջանակներում ձևավորված ինքնօգնության և ակտիվ երկարակեցության խմբերի անդամների և կամավորների համար՝ 3 355 000 դրամ»:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Հ. Մաթևոսյան

Երևան

24.01.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։