Հոդված 5. Ընկերության անվանումը և գտնվելու վայրը
Հոդված 5. Ընկերության անվանումը և գտնվելու վայրը
1. Բաժնետիրական ընկերության ֆիրմային անվանումն այն անվանումն է, որի ներքո վերջինս իրականացնում է իր գործունեությունը, և որը թույլ է տալիս նրան զանազանվել այլ իրավաբանական անձանցից կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություններից:
Բաժնետիրական ընկերության ֆիրմային անվանումը պետք է բովանդակի «բաժնետիրական ընկերություն» բառերը և դրա ձևը բնորոշող «փակ» կամ «բաց» բառը, ինչպես նաև տարբերակող նշանակության գոնե մեկ հատուկ կամ հասարակ անուն:
Բաժնետիրական ընկերության ֆիրմային անվանումը կարող է բովանդակել նաև ընկերության գործունեությունը բնորոշող բառեր, նրա գտնվելու վայրի անվանումը, ինչպես նաև այլ տվյալներ, որոնք ընկերության հիմնադիրները համարում են անհրաժեշտ:
Բաժնետիրական ընկերության ֆիրմային անվանման գրանցումը և իրավական պաշտպանությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:
2. Ընկերության գտնվելու վայր (գրասենյակ) է ճանաչվում ձեռնարկությունների պետական գրանցումն իրականացնող մարմնի կողմից գրանցված ընկերության գտնվելու վայրը: Ընկերության անվանումը գրվում է գրասենյակի ճակատային մասում` աչքի ընկնող տեղում, ընթեռնելի տառերով:
3. Ընկերությունը պետք է ունենա փոստային հասցե, որի միջոցով նրա հետ հնարավոր է կապ պահպանել: Ընկերությունը պարտավոր է ծանուցել ձեռնարկությունների պետական գրանցումն իրականացնող մարմիններին իր գրասենյակի կամ փոստային հասցեի փոփոխման մասին:
(5-րդ հոդվածը խմբ. 12.05.97 ՀՕ-116)