Հոդված 2. Բաժնետիրական ընկերությունների մասին օրենսդրությունը
Հոդված 2. Բաժնետիրական ընկերությունների մասին օրենսդրությունը
Բաժնետիրական ընկերությունների գործունեությունը կարգավորվում է սույն օրենքով և այլ իրավական ակտերով:
Սեփականաշնորհման նպատակով պետական բաժնետիրական ընկերությունների վերակազմավորման, լրացուցիչ բաժնետոմսերի, պարտատոմսերի թողարկման առանձնահատկությունները սահմանվում են սեփականաշնորհումը կարգավորող օրենքներով և այլ իրավական ակտերով:
Բանկերի և ֆինանսավարկային կազմակերպությունների ստեղծման և գործունեության առանձնահատկությունները սահմանվում են բանկերի և ֆինանսավարկային կազմակերպությունների գործունեությունը կարգավորող օրենքներով և այլ իրավական ակտերով:
Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանվում են բաժնետիրական ընկերությունների գործունեությունը կարգավորող այլ նորմեր, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
(2-րդ հոդվածը փոփ. 17.12.97 ՀՕ-169)