ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 40-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ԵՐԱՍԽ-ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆ ԵՎ ՄԵՂՐԻԻ ՀԱՏՎԱԾՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ կետի և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի N 564-Լ որոշման 1-ին հավելվածի 20-րդ կետի 5-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության երկաթուղու Երասխ - Ադրբեջանի Հանրապետության սահման և Մեղրիի հատվածների վերականգնման ծրագրի աշխատանքների արդյունավետ իրականացման նպատակով՝ ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբի ղեկավարին՝ եռամսյա պարբերականությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել տեղեկատվություն աշխատանքային խմբի կատարած աշխատանքների վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Երևան
14.01.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ վարչապետի
N 40-Ա որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ա. Թումանյան ՀՀ վարչապետի խորհրդական (խմբի ղեկավար)
Ա. Սիմոնյան ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ
Ա. Ավանեսյան ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
Ա. Ասլանյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ա. Հովսեփյան ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
Ա. Պապյան ՀՀ ՏԿԵ երկաթուղային, ջրային և օդային տրանսպորտի քաղաքականության
վարչության պետի պաշտոնակատար (խմբի քարտուղար)
Ե. Վարդանյան Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային
համալսարանի ռեկտոր (համաձայնությամբ)
Վ. Ասատրյան «Կամուրջշին» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն, Ճարտարապետության և
շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հոգաբարձուների
խորհրդի նախագահ (համաձայնությամբ)
Հ. Քոչինյան Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի «Տրանսպորտային
միջոցներ» ամբիոնի պրոֆեսոր (համաձայնությամբ)
Ա. Մելնիկով «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)
Է. Մարտիրոսյան «Տրանսնախագիծ» ինստիտուտ ՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Ռ. Յարալյան ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության
ավագ մասնագետ
Ս. Միլեթբաշյան Հաղորդակցության ուղիների ինժեներ-շինարար (համաձայնությամբ)
(հավելվածը լրաց. 26.01.22 N 118-Ա)
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
14.01.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ