Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ-ՈՒՄ ԵՐԿՐԱԲԱՆԻ, ՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԻ, ԱՆՏԱՌԱԳԵՏԻ, ՋՐԱԲԱՆԻ, ԲՆԱՊԱՀՊԱՆԻ, ՀՈՂԱՇԻՆԱՐԱՐԻ ԵՎ ԳԵՈԴԵԶԻՍՏԻ ՕՐԵՐԸ ՆՇԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

9 հուլիսի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

3 հունիսի 2004 թվականի N 936-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՐԿՐԱԲԱՆԻ, ՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԻ, ԱՆՏԱՌԱԳԵՏԻ, ՋՐԱԲԱՆԻ, ԲՆԱՊԱՀՊԱՆԻ, ՀՈՂԱՇԻՆԱՐԱՐԻ ԵՎ ԳԵՈԴԵԶԻՍՏԻ ՕՐԵՐԸ ՆՇԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը լրաց. 27.01.22 N 86-Ն)

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ապրիլի առաջին կիրակի օրը նշել որպես Երկրաբանի օր:

1.1. Մարտի 21-ը նշել որպես Անտառագետի օր։

(1.1-ին կետը լրաց. 27.01.22 N 86-Ն)

1.2. Մարտի 22-ը նշել որպես Ջրաբանի օր։

(1.2-րդ կետը լրաց. 27.01.22 N 86-Ն)

2. Մարտի 23-ը նշել որպես Օդերևութաբանի օր:

3. Հունիսի 5-ը նշել որպես Բնապահպանի օր:

4. Հունիսի 30-ը նշել որպես Հողաշինարարի և գեոդեզիստի օր:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2004 թ. հուլիսի 2

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։