Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 27-Ի N 97 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 փետրվարի 2005 թվականի N 78-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 27-Ի N 97 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը`

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի փետրվարի 27-ի «Ձեռնարկությունների ինկուբատոր» և «Հայաստանի գործարար կապերի ստեղծման ծրագրի նախապատրաստում» ծրագրերի կառավարման խորհրդի անհատական կազմը և կանոնադրությունը հաստատելու մասին» N 97 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշման`

ա) վերնագրից հանել «ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՐԾԱՐԱՐ ԿԱՊԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ» բառերը.

բ) նախաբանից հանել «և Հայաստանի գործարար կապերի ստեղծման ծրագրի նախապատրաստման TF N 026726 ճապոնական դրամաշնորհի նամակ-համաձայնագրի» բառերը.

գ) 1-ին կետից հանել «և «Հայաստանի գործարար կապերի ստեղծման ծրագրի նախապատրաստում» բառերը.

դ) 2-րդ կետից հանել «և Հայաստանի գործարար կապերի ստեղծման ծրագրի նախապատրաստման TF N 026726 ճապոնական դրամաշնորհի նամակ-համաձայնագրով» բառերը.

ե) վերնագրում, 1-ին կետում, որոշմամբ հաստատված կանոնադրության վերնագրում, 4, 5, 6 և 7-րդ կետերի «ա», «բ», «գ», «դ», «ե», «զ», «է», «թ», «ժ» և «ժա» ենթակետերում, 8, 9, 10 և 11-րդ կետերում «ծրագրեր» բառը և դրա հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «ծրագիր» բառով և դրա հոլովաձևերով.

զ) որոշմամբ հաստատված կառավարման խորհրդի անհատական կազմը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ

«ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆԿՈՒԲԱՏՈՐ» ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

Կ. Ճշմարիտյան - ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարար (խորհրդի նախագահ)

Տ. Դավթյան - ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի տեղակալ

Տ. Խաչատրյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Թ. Մարգարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

Ա. Հակոբյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ

Ա. Զապրոսյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության համակարգչային տեխնոլոգիաների սպասարկման վարչության պետ

Ա. Սարգսյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության տեղեկատվայնացման վարչության պետական տեղեկատվական միասնական համակարգի բաժնի պետ-վարչության պետի տեղակալ

Վ. Մովսիսյան - «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն

Ա. Մայիլյան - ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման բաժնի պետ

Բ. Ենգիբարյան - «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն

Ռ. Հարությունյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկի գործադիր տնօրեն»

որոշմամբ հաստատված կանոնադրության`

է) վերնագրից հանել «ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՐԾԱՐԱՐ ԿԱՊԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ» բառերը.

ը) 1-ին կետից հանել «և Հայաստանի գործարար կապերի ստեղծման ծրագրի նախապատրաստման TF N 026726 ճապոնական դրամաշնորհային ծրագրի» բառերը.

թ) 2-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2002 թվականի հունվարի 11-ին ստորագրված դրամաշնորհային համաձայնագրով» բառերը.

ժ) 3-րդ կետում «ծրագրի դրամաշնորհային (վարկային) համաձայնագրով» բառերը փոխարինել «ծրագրի վարկային համաձայնագրով» բառերով.

ժա) 4-րդ կետից հանել «և «Հայաստանի գործարար կապերի ծրագրի նախապատրաստում» բառերը.

ժբ) 5-րդ կետից հանել «և Հայաստանի գործարար կապերի ծրագրի նախապատրաստման դրամաշնորհային ծրագրի» բառերը.

ժգ) 7-րդ կետի`

«դ» ենթակետից հանել «և դրամաշնորհային» բառերը, իսկ «համաձայնագրերն» բառը փոխարինել «համաձայնագիրն» բառով,

«թ» ենթակետում «բյուջեներից» և «ժամանակացույցերից» բառերը համապատասխանաբար փոխարինել «բյուջեից» և «ժամանակացույցից» բառերով,

«է» և «ժ» ենթակետերից հանել «և դրամաշնորհ» բառերը,

«զ» ենթակետում և կանոնադրության 10-րդ կետում «ժամանակացույցերի» բառը փոխարինել «ժամանակացույցի» բառով,

«զ» ենթակետում «բյուջեների» բառը փոխարինել «բյուջեի» բառով,

ժդ) 8-րդ կետից հանել «և դրամաշնորհային» բառերը.

ժե) 23-րդ կետում «արդյունաբերության և առևտրի» բառերը փոխարինել «առևտրի և տնտեսական զարգացման» բառերով:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2005 թ. փետրվարի 11

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։