Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 փետրվարի 2005 թվականի N 80-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի կիրարկումն ապահովելու նպատակով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան՝

Հաստատել Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը՝ համաձայն հավելվածի։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2005 թ. փետրվարի 14

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2005 թ.

փետրվարի 14-ի N 80-Ն որոշման

Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

NN

ը/կ Իրավական ակտի տեսակն ու վերնագիրը Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու կամ ընդունելու համար պատասխանատու պետական կառավարման մարմինները Իրավական ակտի նախագիծը ներկայաց-նելու ժամկետը Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսավորման աղբյուրը

1. «Խնամակալության և հոգաբար-ձության հարցերի մարմնի կամ հանձնաժողովների օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն 2005 թ.

մայիսի 1 ՀՀ պետական բյուջե

2. «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների կենտրո-նացված հաշվառումն իրականացնելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն 2005 թ.

մայիսի 1 ՀՀ պետական բյուջե

3. «Որբ երեխաների կամ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների տեղավորման համար նախատեսված կազմակերպությունների ցանկը և տեղավորման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն 2005 թ.

մայիսի 1 ՀՀ պետական բյուջե

4. «Երեխաներ որդեգրել ցանկացող անձանց հաշվառումն իրականացնելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն 2005 թ.

մայիսի 1 ՀՀ պետական բյուջե

5. «Այն հիվանդությունների ցանկը, որոնց առկայության դեպքում անձը չի կարող երեխա որդեգրել, նրան ընդունել խնամակալության (հոգաբարձության), ընդունել ընտանիք դաստիարակության համար հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում ՀՀ առողջապա-հության նախարարություն 2005 թ.

մայիսի 1 ՀՀ պետական բյուջե

6. «Խնամատար ընտանիքի մասին կանոնադրությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն 2005 թ.

մայիսի 1 ՀՀ պետական բյուջե

7. «Յուրաքանչյուր երեխայի պահելու համար խնամատար ընտանիքին ամսական վճարվող դրամական միջոցների վճարման կարգն ու չափը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն 2005 թ.

մայիսի 1 ՀՀ պետական բյուջե

8. «Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկներում օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց որդեգրած` Հայաստանի Հանրապետության քաղաքացի երեխայի հաշվառման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում ՀՀ արտաքին գործերի նախարարություն 2005 թ. ապրիլի 1 ՀՀ պետական բյուջե

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։