Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 716 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 փետրվարի 2005 թվականի N 102-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 716 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի հոկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագիր» և «Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագիր», «Երևանի թաղային համայնքների իրավական ակտերի տեղեկագիր» և «Համայնքի իրավական ակտերի ժողովածու» պարբերականները պետական պատվերով ստացող պետական մարմիններին և հիմնարկներին բաշխելու մասին» N 716 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

որոշմամբ հաստատված`

ա) NN 1, 2 և 3 հավելվածների 14-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարություն 8 օրինակ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն 6 օրինակ» բառերով.

բ) NN 1, 2 և 3 հավելվածները լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 27.1-րդ կետով.

«27.1 . Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտե 2 օրինակ»:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2005 թ. փետրվարի 25

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։