ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 հունվարի 2022 թվականի N 83-Ա
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Որպես նվիրաբերություն Հայաստանի Հանրապետությանը՝ ընդունել «Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն» հիմնադրամի կողմից տրամադրված գույքը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը՝ հողային բարեփոխումների գործընթացում օգտագործելու նպատակով:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո քսանօրյա ժամկետում, «Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի՝ Հայաստանի Հանրապետության անունից նվիրաբերության պայմանագրի կնքումը և դրանից բխող հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` գույքի պետական հաշվառման ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Երևան
27.01.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2022 թվականի
հունվարի 27-ի N 83-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ
NN Գույքի նկարագրությունը Միավորը Քանակը Միավորի գինը (դրամ) Ընդհանուր գինը (դրամ)
1. Համակարգիչ PC Intel Core i7 10700/Asus H410M- R/SSD 480GB Team Group/HDD 2 TB Seagate ST 2000DM008/RAM 16GB DDR4 3200MHzX2/VGA Asus GTX Dual Super 2060/DVD RW LG/Case EzCool KT365/PSU 800W/Cooler Gamax S400/Keyboard/Mouse հատ 1 808.000 808.000
2. Մոնիտոր Philips 24”5 ms / 250 cd / m2 60HZ, 243S7EJMB (VGA, HDMI, Display Port, USBx4, HEIGHT, ADJUSTMENT, Speakers, IPS) հատ 1 107.000 107.000
3. Արտաքին կոշտ սկավառակ SEAGATE / MAXTOR HDD External M3 Potable (2.5”, 5400 rpm, 2TB / USB 3.0) հատ 2 46.800 93.600
4. Ոչ նյութական ակտիվ՝ համակարգչային ծրագրի արտոնագիր Win Pro 10 64Bit Russian 1pk DSP OEI DVD հատ 1 93.000 93.000
5. ArcGIS Desktop Basic ծրագրի օգտագործման իրավունք (հասարակ ոչ բացառիկ լիցենզիա) ArcGIS Desktop Basic ֆիքսված լիցենզիա (ներառում է ArcMap, ArcGIS Pro 2.x, 1 անվանական օգտատեր ArcGIS Online, 100 սպասարկման կրեդիտ) հատ 1 1.277.136 1.277.136
Ընդամենը՝ 2.378.736
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
27.01.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ