Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՄԲՈՒԼԱՏՈՐ ԲՈՒԺՄԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՅՈԶՈՎ ՀԻՎԱՆԴՆԵՐԻՆ ՍՈՑԻԱԼ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ ԵՎ ՏՈՒԲԵՐԿՈԻԼՅՈԶԻ/ՔՈՎԻԴ-19-Ի ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԻՐԱԶԵԿՎԱԾՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 34-Ա

ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՄԲՈՒԼԱՏՈՐ ԲՈՒԺՄԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՅՈԶՈՎ ՀԻՎԱՆԴՆԵՐԻՆ ՍՈՑԻԱԼ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ ԵՎ ՏՈՒԲԵՐԿՈԻԼՅՈԶԻ/ՔՈՎԻԴ-19-Ի ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԻՐԱԶԵԿՎԱԾՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից իրականացվող` 16,082,500 դրամ ընդհանուր արժողությամբ «Ամբուլատոր բուժման մեջ գտնվող տուբերկուլյոզով հիվանդներին սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրում և տուբերկուլյոզի/քովիդ-19-ի վերաբերյալ իրազեկվածության բարձրացում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Հայկական Կարմիր խաչի ընկերությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Հ. ՄաթևոսՅԱՆ

Երևան

03.02.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ փոխվարչապետի N 34-Ա

որոշման

Ծ Ր Ա Գ Ի Ր

«ԱՄԲՈՒԼԱՏՈՐ ԲՈՒԺՄԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՅՈԶՈՎ ՀԻՎԱՆԴՆԵՐԻՆ ՍՈՑԻԱԼ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ ԵՎ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՅՈԶԻ/ՔՈՎԻԴ-19-Ի ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԻՐԱԶԵԿՎԱԾՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ»

1. Ծրագրի նպատակը Սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրում ամբուլատոր փուլում բուժում ստացող տուբերկուլյոզով հիվանդներին և նրանց ընտանիքի անդամներին, ինչպես նաև ՀՀ ազգաբնակչության շրջանում խարանի խտրականության նվազեցում և ՏԲ/Քովիդ-19-ի վերաբերյալ

իրազեկվածության բարձրացում։

2. Ծրագրի բարեգործական

որակման նպատակը Ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի,

պարտադիր վճարների գծով օրենքով նախատեսված արտոնություններից:

3. Բարեգործը ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի և մալարիայի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամ

4. Ծրագիրը կատարողը Հայկական Կարմիր խաչի ընկերություն, Պարոնյան 21/1, ՀՎՀՀ 00006023

5. Ծրագրի իրականացման վայրը

և բնագավառը Քաղաք Երևան և ՀՀ մարզեր, բնագավառը՝ առողջապահություն, սոցիալական

6. Ծրագրի բյուջեն 16,082,500 դրամ

7. Բարեգործություն ստացողը Ամբուլատոր փուլում բուժում ստացող տուբերկուլյոզով հիվանդներ և նրանց ընտանիքի անդամներ,

ՀՀ ազգաբնակչություն

8. Ծրագրի իրականացման

տևողությունը 2022 թվականի հունվարի երեքից մինչև 2022 թվականի դեկտեմբերի երեսունմեկը

9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների

ծավալը Ծրագրի շրջանակներում ծավալվող գործողությունները լինելու են հետևյալ ուղղություններով`

1․ Սոցիալ-հոգեբանական աջակցություն տուբերկուլյոզով հիվանդներին և նրանց ընտանիքի անդամներին, մասնավորապես անհատական տեղեկատվական բնույթի հանդիպումների կազմակերպում տուբերկուլյոզի և Քովիդ-19-ի վերաբերյալ, անհրաժեշտության դեպքում

հոգեբանական, ինչպես նաև սոցիալական աջակցության տրամադրում սննդային փաթեթների տեսքով: /03․01․2022-31․12․2022 թթ., 10,450,000 դրամ ընդհանուր արժողությամբ/

2․ ՀԿԽԸ կամավորների համար դասընթացների կազմակերպում։ /03․01․2022-31․12․2022 թթ., 250,000 դրամ ընդհանուր արժողությամբ/

3․ Տուբերկուլյոզի և Քովիդ-19-ի վերաբերյալ հանրային իրազեկում, որը ներառում է տեղեկատվական տեսանյութի պատրաստում և հեռարձակում /03․01․2022-31․12․2022 թթ., 2,670,000 դրամ ընդհանուր արժողությամբ/

4․ Կազմակերպչական ծախսեր՝ /03․01․2022-31․12․2022 թթ., 2,712,500 դրամ ընդհանուր

արժողությամբ/

10. Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը Ձեռք բերվող ապրանքների և ծառայությունների համառոտ նկարագիր`

1. Միջոցառումների և դասընթացների դահլիճի վարձակալություն, հյուրանոցային ծառայությունների և սննդի ձեռքբերում՝ 250,000 դրամ ընդհանուր արժողությամբ

2. Սննդային փաթեթների ձեռքբերում՝ 1,950,000 դրամ ընդհանուր արժողությամբ

3. Տեղեկատվական տեսանյութի պատրաստման և հեռարձակման ձեռքբերում՝ 2,670,000 դրամ ընդհանուր արժողությամբ

4. Վառելիքի ձեռքբերման և մեքենայի պահպանման ծախսեր՝ 875,000 դրամ ընդհանուր

արժողությամբ

11. Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը Ծրագրի կազմակերպական ծախսեր` 2,712,500 դրամ, որը ներառում է ծրագրի աշխատակազմի գործուղումները, աշխատակազմի և կամավորների հեռախոսավճարի փոխհատուցման գումարը, ինչպես նաև վառելիքի ձեռքբերման և մեքենայի պահպանման ծախսերը` ներառյալ հարկեր և այլ

պարտադիր վճարներ։

12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ

կազմակերպությունների հետ Ծրագիրը իրականացվելու է Երևանում և ՀՀ մարզերում պոլիկլինիկաների և ամբուլատորիաների, ինչպես նաև ոլորտում գործող տեղական և միջազգային կազմակերպությունների հետ սերտ համագործակցությամբ:

13. Ծրագրի արդյունավետության

նկատմամբ վերահսկողության

մեխանիզմների

նկարագրությունը Նախատեսվում է տրամադրել հաշվետվություններ ՁԻԱՀ, տուբերկուլյոզի և մալարիայի դեմ

պայքարի գլոբալ հիմնադրամին, ինչպես նաև կատարվելու են պարբերաբար մոնիթորինգային

այցեր: Նաև ՀՀ Կառավարության 2003 թ. հունվարի 16 N66-Ն որոշմամբ հաստատված

Բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով

սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Հ. ՄաթևոսՅԱՆ

Երևան

03.02.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։