ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 61-Ա
«ՏԱՇԻՐ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից ձեռք բերված բեռի ( 1,165 կգ ընդհանուր քաշով, 50,526.5 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 1,077,500 դրամ, ցանկը համաձայն հավելվածի, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման և «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպությանը՝ հանդիսությունների դահլիճի կահավորման նպատակով, անհատույց հանձնման ծրագիրը:
2. «Տաշիր» բարեգործական հիմնադրամին՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու հանձնումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Հ. ՄաթևոսՅԱՆ
Երևան
04.02.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 61-Ա որոշման
ԲԵՌԻ ՑԱՆԿ
Անվանումը Քանակը
(հատ) Միավորի արժեքը
(եվրո) Գումարը
(եվրո)
1 Ցուցափեղկ
KL.ESPOS0001 2 9,600 19,200
2 Ցուցափեղկ
Kl.ESPOS0002 1 9,000 9,000
3 Գրքերի
պահարան 1 7,965 7,965
4 Կոմոդ 1 8,317 8,317
5 Առաստաղի քիվ 2 2,750 5,500
6 Շրիշակ 1 100 100
7 Բռնակ 3 100 300
8 Փայտից պրոֆիլ 52 1,50 78
9 Դռան փական 6 11 66
Ընդամենը 50,526.5
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Հ. ՄաթևոսՅԱՆ
Երևան
04.02.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ