ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 ապրիլի 2003 թվականի N 131-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 11-Ի N 288 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի ապրիլի 11-ի «Հայ-հունական տեխնիկական կոմիտեի հայկական մասի անհատական կազմը հաստատելու մասին» N 288 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշմամբ հաստատված հայ-հունական տեխնիկական կոմիտեի հայկական մասի անհատական կազմը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Յու. Խաչատուրով - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ (կոմիտեի նախագահ)
Ա. Հակոբյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ
Գ. Մանասարյան - ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության ռազմաարդյունաբերական համալիրի և ռազմատնտեսական ծրագրերի վարչության պետ
Մ. Մելքոնյան - ՀՀ պաշտպանության նախարարության արտաքին հարաբերությունների և ռազմական համագործակցության վարչության պետ
Պ. Շադյան - ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաարդյունաբերական վարչության պետ
Տ. Աղաջանյան - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության գլխավոր վարչության բաժնի պետ
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2003 թ. ապրիլի 1
Երևան