ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 ապրիլի 2001 թվականի N 288
ՀԱՅ-ՀՈՒՆԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՍԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն 1999 թվականի հոկտեմբերի 18-ին Աթենքում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հունաստանի Հանրապետության կառավարության միջև սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների բնագավառներում համագործակցության մասին» համաձայնագրի 3-րդ հոդվածի`
Հաստատել հայ-հունական տեխնիկական կոմիտեի հայկական մասի հետևյալ անհատական կազմը`
Յու. Խաչատուրով - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ (կոմիտեի նախագահ)
Ա. Հակոբյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ
Ն. Առաքելյան - ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի ռազմարդյունաբերական համալիրի և ռազմատնտեսական ծրագրերի վարչության պետ
Մ. Մելքոնյան - ՀՀ պաշտպանության նախարարության արտաքին հարաբերությունների և ռազմական համագործակցության վարչության պետ
Պ. Շադյան - ՀՀ պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերական վարչության պետ
Տ. Աղաջանյան - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության գլխավոր վարչության պետի տեղակալ
(որոշումը խմբ. 01.04.03 N 131-Ա, 19.12.05 N 993-Ա)
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան