Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՎԻՐԱՎՈՐ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ ԵՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԵՎ/ԿԱՄ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԱԾ ԱՆՁԱՆՑ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 70-Ա

«ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՎԻՐԱՎՈՐ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ ԵՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԵՎ/ԿԱՄ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԱԾ ԱՆՁԱՆՑ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող` 100,000,000 դրամ արժողությամբ «Զինվորական ծառայության ընթացքում և/կամ պատերազմական գործողությունների ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած անձանց կենցաղային պայմանների բարելավում» ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» բարեգործական հասարակական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Հ. ՄաթևոսՅԱՆ

Երևան

04.02.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 70-Ա որոշման

ԾՐԱԳԻՐ

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԵՎ/ԿԱՄ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԱԾ ԱՆՁԱՆՑ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ

1. Ծրագրի նպատակը Զինվորական ծառայության ընթացքում և/կամ պատերազմական գործողությունների ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած անձանց կենցաղային պայմանների բարելավում՝ սանհանգույցների կառուցում, վերանորոգում, տան հարմարեցում:

2020 թ. սեպտեմբերի 27-ին մեկնարկած պատերազմի հետևանքով մեր շահառուների թիվը կտրուկ աճել է: Մեծ թիվ են կազմում հենաշարժողական խնդրներ ունեցող և սայլակով տեղաշարժվող զինվորները: Նրանց մեծ մասը բնակվում են բարձրահարկ շենքերում, կամ տան պայմանները հարմար չեն սայլակով տեղաշարժվելու համար, սանհանգույցները հարմարեցված չեն հաշմանդամություն ունեցող անձանց համար: Զինվորական ծառայության ընթացքում և/կամ պատերազմական գործողությունների ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած անձանց կենցաղային պայմանների բարելավում ծրագրի նպատակն է ստեղծել բարենպաստ պայմաններ Հայրենիքի պաշտպանների առօրյան հնարավորին հեշտ դարձնելու և նրանց ինքնուրույն կյանքը վերականգնելու համար: Ծրագրի հիմնական նպատակը շահառուների կյանքի որակի բարելավումն է, նրանց ինքնուրույն կյանք վերադարձնելը:

Ծրագրով նախատեսվում է իրականացնել շուրջ 30 շահառույի կենցաղային բարելավում:

2. Ծրագրի բարեգործական

որակման նպատակը Ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

Ակտի պատկեր

3. Բարեգործը Veterans of Armenia

Adress 1146 N Central Ave #684 Glendele CA 91202

Tax ID 85-3766890

Ակտի պատկեր

Family Resque fund

Adress: 105 E Harvard st., Glendale, CA, 222 Monterey 1604

Ակտի պատկեր

Այլ, ոչ առևտրային կազմակերպություններ և ֆիզիկական անձինք

4. Ծրագիրը կատարողը «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» բարեգործական հասարակական կազմակերպություն

Իրավաբանական հասցե՝ ք. Երևան, Մ. Ավետիսյան 4 փ., 6/19

ՀՎՀՀ 00904586

5. Ծրագրի իրականացման

վայրը և բնագավառը ՀՀ, ք. Երևան, Աբովյան 58, առողջապահության բնագավառ

6. Ծրագրի բյուջեն Ծրագրի բյուջեն 100,000,000 ՀՀ դրամ է

Ակտի պատկեր

Veterans of Armenia կազմակերպությունը նվիրաբերում է 25,000,000 ՀՀ դրամ

Ակտի պատկեր

Family Resque fund կազմակերպությունը նվիրաբերում է 10,000,000

Ակտի պատկեր

Այլ, ոչ առևտրային կազմակերպությունների և ֆիզիկական անձանց հանգանակություններ՝ 65,000,000 ՀՀ դրամ

7. Բարեգործություն

ստացողը Բարեգործական ծրագրի շահառուներն են հայրենիքի պաշտպանության ժամանակ վիրավորում ստացած կամ առողջական խնդիրներ ունեցող շուրջ 30 անձ:

8. Ծրագրի իրականացման

տևողությունը 01/02/2021 թ. - 01/02/2024 թ.

9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական

Ակտի պատկեր

միջոցների ծավալը Շահառուների տների, սանհանգույցների վերանորոգում, վերակառուցում - 80,000,000 ՀՀ դրամ

Ակտի պատկեր

Կահավորում - 20.000.000 ՀՀ դրամ

Միջոցառումները նախատեսված է իրականացնել 01/02/2021 թ. - 01/02/2024 թ.

10 Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը 1. Շինարարական աշխատանքներ - 40,000,000 դրամ

2. Շինանյութի ձեռքբերում - 40,000,000 դրամ

3. Կահույքի ձեռքբերում - 20,000,000

11 Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական

ծախսերը Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում

12 Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների

հետ Մեր գործընկերներն են Երևանի Պետական Բժշկական Համալսարանը և ՀՀ Պաշտպանության Նախարարությունը:

13 Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների

նկարագրությունը Օրենքով սահմանված կարգով հաշվետվությունների ներկայացում ծրագրի բարեգործներին և իրավասու մարմիններին:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Հ. ՄաթևոսՅԱՆ

04.02.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։