Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՎԻ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի ԹԻՎ 50-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2022-02-11-ից մինչև 2024-10-26։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2024-10-26Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

8 փետրվարի 2022 թվականի թիվ 02-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՎԻ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի ԹԻՎ 50-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Վարչական իրավախախտումների մասին» Ձև 1-ՎԻ (տարեկան) վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Վարչական իրավախախտումների մասին» Ձև 1-ՎԻ (տարեկան) վիճակագրական ամփոփ հաշվետվության լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2018 թվականի հոկտեմբերի 19-ի ««Հայտնաբերված վարչական իրավախախտումների, վարչական պատասխանատվության ենթարկված անձանց թվաքանակի և նշանակված տուգանքների չափերի մասին» Ձև 1-վի (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի օգոստոսի 12-ի թիվ 169-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 50-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Նախագահ Ս. Մնացականյան

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական

խորհրդի 2022 թվականի փետրվարի 8-ի

թիվ 02-Ն որոշման

Ակտի պատկեր

ԲԱԺԻՆ 1. ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՎ (ՀՀ ՎԻՎՕ) ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ

Տողի

համարը ՀՀ ՎԻՎՕ հոդվածի համարը Հայտնաբերված վարչական իրավա-խախտումների քանակը Կարգա-պահական պատասխա-նատվության ենթարկելու դեպքերի քանակը

(ՀՀ ՎԻՎՕ 15-րդ հոդված) Կայացված որոշումների քանակը

(սյ.5+6+7+8) այդ թվում`

վարչական տույժ նշանակելու մասին վարչական վարույթի կասեցման մասին վարչական գործի վարույթը կարճելու մասին, կապված՝

դատախազին, նախա-քննության կամ հետա-քննության մարմնին հանձնելու հետ այլ հանգա-մանքների հետ

Հ/հ 1 2 3 4 5 6 7 8

1.

2.

3.

4.

5.

6.

7.

8.

9.

10.

Ընդամենը

Կիրառվել են վարչական տույժեր (սյ. 5-ից)

նախա-զգուշացում տուգանային միավոր տուգանք տուգանքի գումարը,հազ. դրամ վարչական իրավա-խախտումկատարելու գործիք կամանմիջական օբյեկտհանդիսացող առարկայիհատուցմամբ վերցնում վարչականիրավա-խախտում կատարելու գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկայի բռնա-գրավում տրանս-պորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցում հատուկ իրավունքիցզրկում տնտեսական գործու-նեության կասեցում

նշանակվել է գանձվել է

9 10 11 12 13 14 15 16 17 18

ԲԱԺԻՆ 2. ՀՀ ԱՅԼ ՕՐԵՆՔՆԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ

Տողի համա-րը Օրենքի անվանումը, հոդվածի համարը Հայտնա-բերված վարչական իրավախախ-տումներիքանակը Կայացված որոշում-ների քանակը(սյ.4+5+6) այդ թվում` Կիրառվել են վարչական տույժեր (սյ. 4-ից)

վարչական տույժ նշանակելու մասին վարչական վարույթի կասեցման մասին վարչական գործի վարույթըկարճելու մասին

տուգանք տուգանքի գումարը,հազ. դրամ կիրառված վարչականպատասխա-նատվությանայլ միջոցներ

նշանակվել է գանձվել է

Հ/հ 1 2 3 4 5 6 7 8 9 10

1.

2.

3.

4.

5.

6.

7.

8.

9.

10.

Ընդամենը

Ղեկավար` _____________________________ ____________________________

(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)

Լրացնող (լիազորված անձ)` _____________________________ ____________________________

(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)

«_____» ______ ____ 20___թ.

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական

խորհրդի 2022 թվականի փետրվարի 8-ի

թիվ 02-Ն որոշման

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՎԻ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն հրահանգը կարգավորում է «Վարչական իրավախախտումների մասին» Ձև 1-ՎԻ (տարեկան) վիճակագրական ամփոփ հաշվետվության (այսուհետ՝ Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հաշվետվությունը լրացվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի (ՀՀ ՎԻՎՕ) և ՀՀ այլ օրենքների համաձայն վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու լիազորություն ունեցող մարմինների կողմից:

3. Հաշվետվությունը ներկայացվում է ՀՀ վիճակագրական կոմիտե՝ Հաշվետվության ձևի մեջ նշված ժամկետում և պարբերականությամբ:

4. Հաշվետվության ձևի դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացվում է՝ համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման:

5. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

6. Հաշվետվությունը բաղկացած է 2 բաժնից, որոնք ներառում են ՀՀ ՎԻՎՕ և ՀՀ այլ օրենքներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ ցուցանիշներ:

7. Հաշվետվության 1-ին բաժնի՝

1) Սյունակ 1-ում լրացվում է ՀՀ ՎԻՎՕ՝ վարչական պատասխանատվություն նախատեսող համապատասխան հոդվածի համարը.

2) Սյունակ 2-ում լրացվում է հաշվետու ժամանակահատվածում հայտնաբերված վարչական իրավախախտումների քանակը.

3) Սյունակ 3-ում լրացվում է կարգապահական պատասխանատվության ենթարկելու դեպքերի քանակը՝ հաշվի առնելով ՀՀ ՎԻՎՕ 15-րդ հոդվածի 1-ի մասի դրույթները, համաձայն որոնց՝ ՀՀ պաշտպանության, ազգային անվտանգության և ոստիկանության ու փրկարարական ծառայության հանրապետական գործադիր մարմինների ծառայողները, զինծառայողները, ինչպես նաև զորահավաքների կանչված զինապարտները վարչական իրավախախտումների համար կրում են կարգապահական պատասխանատվություն.

4) Սյունակ 4-ում լրացվում է վարչական իրավախախտումների վերաբերյալ կայացված որոշումների քանակը, որը հանդիսանում է 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ սյունակների ցուցանիշների հանրագումարը.

5) Սյունակ 5-ում լրացվում է վարչական տույժ նշանակելու մասին որոշումների քանակը.

6) Սյունակ 6-ում լրացվում է վարչական վարույթի կասեցումների քանակը.

7) Սյունակներ 7-ում և 8-ում լրացվում է վարչական գործի վարույթը կարճելու մասին որոշումների քանակը՝ կապված.

ա. դատախազին, նախաքննության կամ հետաքննության մարմնին հանձնելու հետ,

բ. այլ հանգամանքների հետ.

8) 9-11-րդ և 14-18-րդ սյունակներում լրացվում է կիրառված վարչական տույժերի քանակը՝ ըստ տեսակների.

9) 12-րդ և 13-րդ սյունակներում լրացվում են հաշվետու ժամանակաշրջանում նշանակված և գանձված տուգանքների գումարները:

8. Հաշվետվության 2-րդ բաժնի՝

1) Սյունակ 1-ում լրացվում են վարչական իրավախախտումներ նախատեսող ՀՀ այլ օրենքի անվանումը և համապատասխան հոդվածի համարը.

2) Սյունակ 2-ում լրացվում է հաշվետու ժամանակահատվածում հայտնաբերված վարչական իրավախախտումների քանակը,

3) Սյունակ 3-ում լրացվում է վարչական իրավախախտումների վերաբերյալ կայացված որոշումների քանակը, որը հանդիսանում է 4-րդ, 5-րդ և 6-րդ սյունակների ցուցանիշների հանրագումարը.

4) Սյունակ 4-ում լրացվում է վարչական տույժ նշանակելու մասին որոշումների քանակը.

5) Սյունակ 5-ում լրացվում է վարչական վարույթի կասեցումների քանակը.

6) Սյունակ 6-ում լրացվում է վարչական գործի վարույթը կարճելու մասին որոշումների քանակը.

7) Սյունակ 7-ում լրացվում է վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների քանակը.

8) 8-րդ և 9-րդ սյունակներում լրացվում են հաշվետու ժամանակաշրջանում նշանակված և գանձված տուգանքների գումարները.

9) Սյունակ 10-ում լրացվում է կիրառված վարչական պատասխանատվության այլ միջոցների քանակը:

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 փետրվարի 2022 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։