ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 784-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի N 137-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի և հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի մարտի 11-ի «Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության կողմից» իրականացվող «Արցախի պետական համալսարան ՊՈԱԿ-ի շենքի մասնակի վերակառուցում» ծրագրի մասին» N 137-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 1-ին կետում «531,579,301 դրամ» բառերը փոխարինել «560,712,580.78 դրամ» բառերով.
2) որոշմանը կից ծրագիրը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
3) որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետում «364,986,911 դրամի չափով» բառերը փոխարինել «394,120,190.78 դրամի չափով» բառերով:
2. Սահմանել, որ «Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության կողմից» (ՀՎՀՀ` 00006479) «ԿՈՆՍԵԼ» ՍՊԸ-Ի (ՀՎՀՀ՝ 01539021) և «Արցախի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի հետ (ՀՎՀՀ` 90009095) 2021 թվականի հուլիսի 9-ին կնքված եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է արտաքին լուսավորության լուսատուների մատակարարման աշխատանքների իրականացում՝ 9,804,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
(2-րդ կետը փոփ. 11.02.22 N 77-Ա)
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Ս. ՊԱՊԻԿՅԱՆ
Երևան
29.09.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 784-Ա որոշման
«ԱՐՑԱԽԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՊՈԱԿ-Ի ՇԵՆՔԻ ՄԱՍՆԱԿԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ»
ԾՐԱԳԻՐ
1. Ծրագրի նպատակը Ծրագրի նպատակն է Արցախի Հանրապետության քաղաք Ստեփանակերտում «Արցախի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի շենքի մասնակի վերակառուցումը։
Հաշվի առնելով, որ շենքը շատ հին է և դժվարություններ են առաջացել այդ պատճառով, անհրաժեշտություն է առաջացել մասնակի վերակառուցել այն։ Շենքի մասնակի վերակառուցման շնորհիվ կբարելավվեն համալսարանի ուսանողների ուսման և
դասախոսների աշխատանքային պայմանները։
2. Ծրագրի բարեգործական
որակման նպատակը Օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով արտոնություններից:
3. Բարեգործը Հայկական բարեգործական ընդհանուր միություն (ՀԲԸՄ) (գրանցված` ԱՄՆ, Դելավերի նահանգ, Նյու Քեսլ համայնք, 19808 ք. Վիլմինգտոն, Սենթրվիլ փ. 2711, #400 հասցեում, «29» մարտի 1955 թ., գրանցման թիվ` 0486313)
4. Ծրագրի կատարողը Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Հայաստանի ներկայացուցչություն (Հայաստանի Հանրապետու-թյուն, քաղ. Երևան, Մելիք-Ադամյան 2/2, ՀՎՀՀ՝ 00006479)
5. Ծրագրի իրականացման վայրը
և բնագավառը Արցախի Հանրապետություն, քաղ. Ստեփանակերտ, կրթություն
6. Ծրագրի բյուջեն 560,712,580.78 դրամ
7. Բարեգործություն ստացողը «Արցախի պետական համալսարան» ՊՈԱԿ
8. Ծրագրի իրականացման
տևողությունը 2020 թվականի մարտի 15-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը
9. Միջոցառումների նկարագրու-թյունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը Շենքի ներքին լուսավորության և էլեկտրամատակարարման, մալուխային համակարգի, սարքերի և սարքավորումների շինմոնտաժային աշխատանքներ: Նախատեսվում է իրականացնել 2020 թվականի մարտի 15-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 126,592,390 դրամի չափով:
Օդափոխության, օդորակման, ջեռուցման համակարգերի, կաթսայատան և ներքին ցանցերի ջրամատակարարման և կոյուղու մոնտաժային աշխատանքներ, ինչպես նաև էլէկտրամոնտաժային սարքերի ու լուսատուների մատակարարում։ Նախատեսվում է իրականացնել 2020 թվականի մարտի 15-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 394,120,190.78 դրամի չափով:
Արևային վահանակների տեղադրման աշխատանքներ։ Նախատեսվում է իրականացնել 2021 թ. սեպտեմբերի 1-ից 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 29,981,600 դրամի չափով։
Արտաքին լուսավորության համար լուսատուների մատակարարում։ Նախատեսվում է իրականացնել 2021 թ. օգոստոսի 15-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 10,018,400 դրամի չափով։
10. Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայություն-ների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը Շենքի ներքին լուսավորության և էլեկտրամատակարարման, մալուխային համակարգի, սարքերի և սարքավորումների շինմոնտաժային աշխատանքներ՝ 126,592,390 դրամ առանց ԱԱՀ-ի.
Օդափոխության, օդորակման, ջեռուցման համակարգերի, կաթսայատան, և ներքին ցանցերի ջրամատակարարման և կոյուղու մոնտաժային աշխատանքներ, ինչպես նաև էլեկտրամոնտաժային սարքերի ու լուսատուների մատակարարում՝ 394,120,190.78 դրամ
առանց ԱԱՀ-ի։
Արևային վահանակների տեղադրման աշխատանքներ՝ 29,981,600 դրամ առանց ԱԱՀ։
Արտաքին լուսավորության համար լուսատուների մատակարարում՝ 10,018,400 դրամ առանց ԱԱՀ-ի։
11. Ծրագրի իրականացման հետ
կապված կազմակերպական ծախսերը Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում
12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակեր-պությունների հետ Չի նախատեսվում
13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրու-թյունը Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) կենտրոնական վարչական ժողովի և ՀՀ կառավարության 2003 թ․ հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Ս. ՊԱՊԻԿՅԱՆ
29.09.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ