Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-Ի N 43-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 հունիսի 2005 թվականի N 426-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-Ի N 43-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի հունվարի 25-ի «Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի իրականացման աշխատանքների համակարգման խորհուրդ ստեղծելու, դրա անհատական կազմը և կանոնակարգը հաստատելու մասին» N 43-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշմամբ հաստատված`

ա) Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի իրականացման աշխատանքների համակարգման խորհրդի կազմը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.

բ) Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի իրականացման աշխատանքների համակարգման խորհրդի կանոնակարգի 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«18. Խորհրդի անդամը պաշտոնից ազատվելու պահից կորցնում է խորհրդին անդամակցությունը և նրա փոխարեն խորհրդին անդամակցում է նույն պաշտոնն ստանձնած անձը` բացառությամբ հասարակական կազմակերպությունների խմբերի ներկայացուցիչների:

Խորհրդի անդամ հանդիսացող հասարակական կազմակերպությունների խմբի ներկայացուցիչը փոփոխվում է համապատասխան հասարակական կազմակերպությունների խմբի առաջարկությամբ»:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2005 թ. հունիսի 11

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2005 թ.

հունիսի 11-ի N 426-Ն որոշման

Կ Ա Զ Մ

ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

Ա. Մարգարյան - ՀՀ վարչապետ (խորհրդի նախագահ)

Վ. Խաչատրյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար (խորհրդի նախագահի տեղակալ)

Ա. Վարդանյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար

Գ. Մխեյան - ՀՀ Ազգային ժողովի սոցիալական, առողջապահության և բնության պահպանման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)

Ա. Մկրտչյան - ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)

Յու. Շուքուրյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի փոխպրեզիդենտ (համաձայնությամբ)

Ա. Ղազարյան - Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության նախագահ (համաձայնությամբ)

Մ. Հարությունյան - Հայաստանի արհեստակցական միությունների կոնֆեդերացիայի նախագահ (համաձայնությամբ)

Ռ. Պետրոսյան - Ապարանի քաղաքապետ, Հայաստանի համայնքների միության վարչության անդամ (համաձայնությամբ)

Վ. Սողոմոնյան - Գյուղի հարցերի հասարակական կազմակերպությունների խմբի ներկայացուցիչ, Ֆերմերների ազգային միության նախագահ (համաձայնությամբ)

Լ. Ներսիսյան - Հատուկ կարիքներով խմբերի պաշտպանության հարցերի հասարակական կազմակերպությունների խմբի ներկայացուցիչ, «Աստղիկ» հաշմանդամ երեխաների ծնողների միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

Մ. Ղազարյան - Մարդու իրավունքների հարցերի հասարակական կազմակերպությունների խմբի ներկայացուցիչ, Հայաստանի երիտասարդական ազգային խորհրդի փոխնախագահ (համաձայնությամբ)

Հ. Ջավադյան - Փոքր և միջին գործարարության հարցերի հասարակական կազմակերպությունների խմբի ներկայացուցիչ, Կիրառական հետազոտությունների և ագրոբիզնեսի հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ)

Կ. Դանիելյան - Բնապահպանական հարցերի հասարակական կազմակերպությունների խմբի ներկայացուցիչ, «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

Հայր Թորգոմ

աբեղա Տոնիկյան - Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչ (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։