ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
08 փետրվարի 2022 թ. N 523-Ա
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան համայնքի սեփականություն համարվող սույն որոշման հավելվածում նշված երաժշտական գործիքները, ընդհանուր 7611.0 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով, նվիրաբերել Արցախի Հանրապետությանը՝ ի դեմս Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Արցախի Հանրապետության երաժշտական և արվեստի դպրոցներում օգտագործելու նպատակով:
2. Առաջարկել Երևանի քաղաքապետին՝ Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ կնքել նվիրաբերության պայմանագիր։
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ Հ. ՍԱՐԳՍՅԱՆ
2022 թ. փետրվարի 8
Երևան
Հավելված
Երևան քաղաքի ավագանու
«08» փետրվարի 2022 թ.
հ. 523-Ա որոշման
ՑԱՆԿ
Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը նվիրաբերվող երաժշտական գործիքների
Հ/հ Երաժշտական գործիքի անվանումը քանակ Ընդամենը հաշվեկշռային արժեք
/հազ. դրամ/
1 Ջութակ 1/4 3 174.0
2 Ջութակ 2/4 4 232.0
3 Ջութակ 3/4 3 180.0
4 Թավջութակ 3/4 1 360.0
5 Կլարնետ 2 1130.0
6 Շեփոր 2 296.0
7 Քանոն 5 1120.0
8 Հարվածային գործիքների հավաքածու 2 1110.0
9 Սաքսոֆոն տենոր 1 410.0
10 Թառ 2 370.0
11 Սանթուր 2 600.0
12 Քամանչա 4 640.0
13 Դհոլ 10 580.0
14 Կիթառ 10 409.0
ԸՆԴԱՄԵՆԸ 51 7611.0