ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 հուլիսի 2005 թվականի N 580-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 17-Ի N 546 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի օգոստոսի 17-ի «Միջազգային զարգացման ընկերակցության կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային միջոցների հաշվին նախապատրաստվող և իրականացվող «Դատաիրավական բարեփոխումներ» վարկային ծրագրի կառավարման խորհրդի կանոնադրությունն ու անհատական կազմը հաստատելու մասին» N 546 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշմամբ հաստատված` Միջազգային զարգացման ընկերակցության կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային միջոցների հաշվին նախապատրաստվող և իրականացվող «Դատաիրավական բարեփոխումներ» վարկային ծրագրի կառավարման խորհրդի անհատական կազմը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2005 թ. հուլիսի 27
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2005 թվականի
հուլիսի 27-ի N 580-Ն որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՂ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԴԱՏԱԻՐԱՎԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ
Դ. Հարությունյան - ՀՀ արդարադատության նախարար (խորհրդի նախագահ)
Ա. Աբովյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Հ. Մանուկյան - ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ (համաձայնությամբ)
Տ. Պետրոսյան - Երևանի Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքի առաջին ատյանի դատարանի նախագահ (համաձայնությամբ)
Հ. Նավասարդյան - ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության վարչության պետ
Տ. Բարսեղյան - ՀՀ կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ
Հ. Դավթյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի գլխավոր խորհրդական
Ա. Թունյան - ՀՀ արդարադատության նախարարության «Դատաիրավական բարեփոխումների ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան