Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 2-Ի N 497-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 սեպտեմբերի 2005 թվականի N 737-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 2-Ի N 497-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2004 թվականի օգոստոսի 2-ի «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի մարտի 13-ի 201 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 497-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

ա) որոշման 1-ին կետով հաստատված կանոնադրության 18-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «բ.1» ենթակետով.

«բ.1) հիմնադրամի պահուստային ֆոնդի օգտագործման, տեղաբաշխման ուղղությունների որոշումը».

բ) կանոնադրությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 26.1-րդ կետով.

«26.1. հիմնադրամի բյուջեում նախատեսվում է պահուստային ֆոնդ, որը տվյալ տարվա բյուջեում չկանխատեսված, ինչպես նաև բյուջետային երաշխիքների ապահովման ծախսերի ֆինանսավորման աղբյուրն է: Հիմնադրամի բյուջեի ծախսային մասում պահուստային ֆոնդը ներկայացվում է առանձին հոդվածով:

Հիմնադրամի պահուստային ֆոնդի մեծությունը չի կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հիմնադրամի բյուջեի ծախսերի մեկ տոկոսը:

Պահուստային ֆոնդից հատկացումները կատարվում են հիմնադրամի խորհրդի որոշումների հիման վրա և դրանք ուղղվում են հիմնադրամի բյուջեով սահմանված ծախսերի ֆինանսավորմանը»:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2005 թ. սեպտեմբերի 28

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։