Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 փետրվարի 2022 թվականի N 174-Ա

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 8-րդ մասերի, 9-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանն ընդունել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Քանաքեռավան համայնքի (այսուհետ՝ համայնք) խմելու ջրագիծը՝ 5570 գծմ երկարությամբ (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 16042021-07-0063), 1 երկաթբետոնե մոնոլիտ ուղղանկյուն հորը և 7 երկաթբետոնե հավաքովի կլոր հորերը, ընդհանուր 58,000,000 դրամ հաշվեկշռային արժեքով` համաձայն N 1 հավելվածի, և «Սարալանջ» համատիրությանը (այսուհետ՝ համատիրություն) սեփականության իրավունքով պատկանող՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Վերին Անտառային փողոց 131 շենք, 37 հասցեի պոմպակայանը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 2601201801-0242) 48.9 քառ. մետր մակերեսով և պոմպակայանի սարքավորումները, ընդհանուր 25,603,803 դրամ արժեքով` համաձայն N 2 հավելվածի։

2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքերն ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահին՝

1) երկամսյա ժամկետում համայնքի ղեկավարի և համատիրության կառավարչի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքերի՝ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության անունից նվիրատվության պայմանագրերի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը՝ նվիրատվության պայմանագրերի նոտարական վավերացման, պայմանագրերից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և նշված գործողությունների իրականացման համար անհրաժեշտ ծախսերն իրականացնելով համայնքի և համատիրության միջոցների հաշվին.

2) սույն որոշման 1-ին կետում նշված գույքերը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին ամրացնելուց հետո երկամսյա ժամկետում «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել համապատասխան համաձայնագրեր՝ սույն որոշման 1-ին կետում նշված գույքերը 2016 թվականի նոյեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի ու «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքված «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի վարձակալության պայմանագրի շրջանակներում «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը վարձակալության հանձնելու նպատակով:

4. Առաջարկել «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանն ապահովել սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված համաձայնագրերի նոտարական վավերացումը, դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և նշված գործողությունների իրականացման համար անհրաժեշտ ծախսերի կատարումը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

Երևան

17.02.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2022 թվականի

փետրվարի 17-ի N 174-Ա որոշման

Ց Ա Ն Կ 1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՆԱՔԵՌԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԽՄԵԼՈՒ ՋՐԱԳԾԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻ

NN

ը/կ 10 մթն ճնշմամբ պոլիէթիլենային խողովակների տեխնիկական բնութագրերը (տրամագիծը, պատի հաստությունը) Երկարությունը (մ)

1. d=160մմ, 9.5մմ 763.67

2. d=160մմ, 9.5մմ 1046.33

3. d=125մմ, 7.4մմ 625

4. d=125մմ, 7.4մմ 230

5. d=110մմ, 6.6մմ 400

6. d=110մմ, 6.6մմ 175

7. d=90մմ, 5.4մմ 265

8. d=90մմ, 5.4մմ 645

9. d=90մմ, 5.4մմ 300

10. d=90մմ, 5.4մմ 310

11. d=75մմ, 4.5մմ 300

12. d=63մմ, 3.8մմ 160

13. d=63մմ, 3.8մմ 260

14. d=63մմ, 3.8մմ 90

Ընդամենը 5570

Ց Ա Ն Կ 2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՆԱՔԵՌԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԽՄԵԼՈՒ ՋՐԱԳԾԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՏԵՂԱԴՐՎԱԾ ԵՐԿԱԹԲԵՏՈՆԵ ՀԱՎԱՔՈՎԻ ՋՐԱՉԱՓԱԿԱՆ ՀՈՐԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻ

NN

ը/կ Նկարագիրը Քանակը (հատ) Լայնությունը (մ) Երկարությունը (մ) Բարձրությունը (մ) Տրամագիծը (մ) Պատերի հաստությունը (սմ)

1. Երկաթբետոնե

մոնոլիտ ուղղանկյուն հոր 1 1.5 2.5 1.8 20

2. Երկաթբետոնե հավաքովի կլոր

հոր 7 1.8 1

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավարի տեղակալ Բ. Բադալյան

17.02.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2022 թվականի

փետրվարի 17-ի N 174-Ա որոշման

Ց Ա Ն Կ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԵՆՏՐՈՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՎԵՐԻՆ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՓՈՂՈՑ 131 ՇԵՆՔ, 37 ՀԱՍՑԵԻ ՊՈՄՊԱԿԱՅԱՆԻ ԵՎ ՊՈՄՊԱԿԱՅԱՆԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ

NN

ը/կ Անվանումը Չափի միավորը Քանակը Հզորությունը (1 հատի) Գումարը (դրամ)

1. Պոմպակայան կենտրոնախույս CB-2CP40/180A հատ 2 7.5 1110000

2. Պոմպակայան կենտրոնախույս CB-2CP40/180A (պահեստային) հատ 1 7.5 550000

3. Պոմպ ջրի կենտրոնախույս PEDROLLO 2CP32/200B հատ 2 4 980000

4. Պոմպ ջրի կենտրոնախույս PEDROLLO HF/30B հատ 2 5.5 1040000

5. VRV 200 Expansion Tank 200-1 հատ 3 360000

6. Ջրի փական գնդիկավոր ամերիկանկայով General Fittings 1 հատ 8 68000

7. Մանոմետր Cewal DN10016 BAR Radial Connection զ տակի մեծ հատ 3 15000

8. Հետադարձ փական թիթեռնիկ թուջե 3 Titan հատ 1 10000

9. Հետադարձ փական թիթեռնիկ թուջե Փ 100 հատ 2 60000

10. Խորքային պոմպ Lucky PRO POP2 հատ 1 0.37 40000

11. Ջրավազան 48 խմ հատ 1 10000000

12. Ինվենտոր DELTA CP2000 VFDCP43B-21 հատ 1 350000

13. Պոմպակայանի տարածք 48.9 քմ հատ 1 10850803

14. Ավտոմատ անջատիչներ ջրի պոմպի համար հատ 2 90000

15. Ճկուն միացում 4 Maxi հատ 2 44000

16. Ճկուն միացում 3 Maxi հատ 2 36000

Ընդամենը 25603803

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավարի տեղակալ Բ. Բադալյան

17.02.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։