Անցնել բովանդակությանը

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 10-Ի ԹԻՎ ԲԴԽ-53-Ն-9 ԵՎ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի ԹԻՎ ԲԴԽ-16-Ն-5 ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2022-03-01-ից մինչև 2024-10-01։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2024-10-01Բացել ARLIS-ում

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԲԴԽ-24-Ն-3

2022 թ.

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 10-Ի ԹԻՎ ԲԴԽ-53-Ն-9 ԵՎ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի ԹԻՎ ԲԴԽ-16-Ն-5 ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

ՈՐՈՇՈՒՄ Է

1. Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի օգոստոսի 10-ի «Դատավորի գործունեության գնահատման կարգը և ժամկետները, գնահատման համար անհրաժեշտ տվյալների հավաքման կարգը, մեթոդաբանությունը, սանդղակները և գնահատման թերթի ձևը սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-53-Ն-9 որոշման մեջ (այսուհետ՝ Որոշում) կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Որոշման 1-ին հավելվածի 14-րդ կետի և Որոշման 2-րդ հավելվածի 1-ին կետի «տասնօրյա» բառը փոխարինել «տասնհինգօրյա» բառով,

2) Որոշման 1-ին հավելվածի 19-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«19. Գնահատման թերթը լրացնելիս Գնահատման հանձնաժողովի անդամը ոչ կիրառելի չափանիշների կամ ցուցիչների դիմաց նշում է դրանց ոչ կիրառելի լինելու մասին, որի դեպքում տվյալ ցուցիչի համար շնորհվում է առավելագույն միավորը, իսկ որևէ ցուցիչի մասով առավելագույն միավոր չգնահատելու դեպքում ներկայացնում է համապատասխան պատճառաբանություն:»,

3) Որոշման 1-ին հավելվածի 26-րդ կետի «գնահատման գործընթաց սկսելու մասին որոշում կայացնելու» բառերը փոխարինել «դատավորի գործունեության գնահատման համար անհրաժեշտ տվյալները Դատական դեպարտամենտից ստանալու» բառերով,

4) Որոշման 4-րդ հավելվածի «ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՍԱՆԴՂԱԿՆԵՐ» վերտառությամբ աղյուսակի «ՄԻԱՎՈՐԻ ՄԻՋԱԿԱՅՔ» սյունակը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

« ՄԻԱՎՈՐԻ ՄԻՋԱԿԱՅՔ

առավելագույն միավորի 90-100%

առավելագույն միավորի 70-89%

առավելագույն միավորի 50-69%

առավելագույն միավորի 0-49%

»,

2. Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի մարտի 25-ի «Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի օգոստոսի 10-ի թիվ ԲԴԽ-53-Ն-9 որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» թիվ ԲԴԽ-16-Ն-5 որոշման 2-րդ կետի «2022» թիվը փոխարինել «2023» թվով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Բարձրագույն դատական

խորհրդի նախագահի

պաշտոնակատար Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ

2022 թ. փետրվարի 24

ք. Երևան

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 փետրվարի 2022 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։