ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 մարտի 2022 թվականի N 279-Ա
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՄԻՄՈ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բավարարել «ՄԻՄՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծման նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:
2. Սահմանել, որ՝
1) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները․
2) «ՄԻՄՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծումն իրականացվելու է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ մինչև ծրագրի իրականացման վերջնաժամկետը․
3) ծրագրի իրականացման ժամկետ է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ 3 տարի։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Երևան
04.03.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2022 թվականի
մարտի 3-ի N 279-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ
NN
ը/կ ԱՏԳ ԱԱ-ի
ծածկագիրը Անվանումը Տեխնիկական բնութագիրը Չափի միավորը Քանակը Ծագման երկիրը Արտա-հանման երկիրը Արժեքը (դրամ) Այլ տեղե-կություն-
ներ
ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐ
1․ 8528491008 Ինֆորմացիոն էկրան Բարձր ինտեգրման աստիճան ունեցող գործիք, որն ինտեգրված է NFC-ի հետ, բջջային հեռախոսի և անլար լիցքավորման տարբերակի հետ։
Բազմաֆունկցիոնալ սարքը կարող է տրամադրել արագ տեսողական ինֆորմացիա՝ տրանսպորտային միջոցների
վիճակի մասին։ հատ 1 000 ՉԺՀ ՉԺՀ 19 200 000
2. 8539490000 Լեդ լույս Էլեկտրոնային պիտակի LED
Հետևի LED լապտեր և ռեֆլեկտոր E mark հատ 500 ՉԺՀ ՉԺՀ 250 000
3. 8306100000 Զանգ Ներկառուցված պտտվող զանգ կգ 100 ՉԺՀ ՉԺՀ 100 000
4. 7318129000 Պտուտակներ Չժանգոտվող պողպատ կգ 1 250 ՉԺՀ ՉԺՀ 250 000
5. 8708705009 Անիվ 10 դյույմ, տրամագիծը 250 մմ, honeycomb
կոշտ անվադող կգ 5 000 ՉԺՀ ՉԺՀ 25 000 000
6. 8301200009 Խելացի փական Չժանգոտվող պողպատ, վերահսկվում է
բջջային սարքի կողմից կգ 3 000 ՉԺՀ ՉԺՀ 45 000 000
7. 8711601000 Էլեկտրական հեծանիվ Առավելագույն 25-32 կմ/ժ
Հեռավորությունը՝ 80 կմ
Շարժիչ՝ 250 Վտ / 400 Վտ հատ 2 000 ՉԺՀ ՉԺՀ 882 000 000
8. 8711609000 Ինքնագլոր Segway Հիդրավլիկ կասեցում Drum արգելակներ Փոխարինելի մարտկոց
Swivel տեսակի միացման ռեժիմ Թաքնված մալուխ
Ամուր բջջային անվադող Անիվների չափերը՝ 120 մմ * 516 մմ * 171 մմ
Անիվների միջև հեռավորությունը՝ 940 մմ Զուտ քաշը՝ 27,8 ՍԴ
Առավելագույն արագությունը՝ 25 կմ/ժ Առավելագույն թեքությունը՝ 14% Մարտկոցը IP
Battery kPXZ IPX7 հատ 5 000 ՉԺՀ ՉԺՀ 1 629 250 000
9. 8714919000 Առջևի անիվի
հարվածամեղմիչ Հիդրավլիկ կասեցում կգ 1 000 ՉԺՀ ՉԺՀ 20 000 000
10. 8714919000 Հեծանվի
ծածկաթև Պոլիէթիլենային կգ 500 ՉԺՀ ՉԺՀ 1 470 000
Ընդամենը 2 622 520 000
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
04.03.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ