ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
24 փետրվարի 2022 թ.
ք. Երևան N 02-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի ԹԻՎ 310-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով.
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2005 թվականի հոկտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության փոստային կապի օբյեկտների դասիչները հաստատելու մասին» թիվ 310-Ն հրամանում (այսուհետ՝ Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները.
1) Հրամանի նախաբանում «օրենքի 10-րդ հոդվածի «ե» ենթակետի» բառերը փոխարինել «օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի ե) կետի» բառերով:
2) Հրամանի հավելվածի «1. ՔԱՂԱՔ ԵՐԵՎԱՆ» բաժնի
ա.
Երևան 0015
պարբերությունից հետո լրացնել նոր պարբերություն հետևյալ բովանդակությամբ`
« Երևան 0016
»
բ.
Երևան 0044
պարբերությունից հետո լրացնել նոր պարբերություն հետևյալ բովանդակությամբ`
« Երևան 0045
»
գ.
Երևան 0065
պարբերությունից հետո լրացնել նոր պարբերություններ հետևյալ բովանդակությամբ`
« Երևան 0066
Երևան 0067
»:
Վ. ԽԱՉԱՏուՐՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 մարտի 2022 թվական: