Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 փետրվարի 2022 թվականի N 212-Ա

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ ու Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 89-րդ հոդվածներով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ընդունել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասերի (այսուհետ՝ անշարժ գույք)՝ Հայաստանի Հանրապետությանը նվիրատվությունը՝ համաձայն հավելվածի:

2. Անշարժ գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը:

3. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում օրենքով սահմանված կարգով ապահովել անշարժ գույքի՝ Հայաստանի Հանրապետության անունից նվիրատվության պայմանագրերի կնքումը, անշարժ գույքի հանձնում-ընդունումը և գույքային իրավունքների պետական գրանցումը՝ դրանց հետ կապված ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության միջոցների հաշվին:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

Երևան

23.02.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ կառավարության 2022 թվականի

փետրվարի 23-ի N 212-Ա որոշման

Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ԵՎ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ

NN ը/կ Անվանումը Հասցեն Մակերեսը (հա) Անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականը Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը (հազ. դրամ)

1 2 3 4 5 6

1. Հողամաս համայնք Գորիս, գյուղ Հարթաշեն,

Այգեձորի թաղամաս 1/1 0.5 14122021-09-0003 2574,000

2. Հողամաս համայնք Գորիս,

գյուղ Ներքին Խնձորեսկ, 6-րդ փողոց 18 0.474 14122021-09-0004 1595,484

0.974 4169.484

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավարի տեղակալ Բ. Բադալյան

23.02.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։