Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 մարտի 2022 թվականի N 325-Ա

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Որպես նվիրաբերություն Հայաստանի Հանրապետությանը՝ ընդունել Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի և Կովկասի բնության հիմնադրամի կողմից տրամադրված գույքը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին:

3. Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի և Կովկասի բնության հիմնադրամի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության անունից նվիրաբերության պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ դրանց հետ կապված, ինչպես նաև գույքի պետական հաշվառման ծախսերն իրականացնելով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի միջոցների հաշվին:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

Երևան

17.03.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ կառավարության 2022 թվականի

մարտի 17-ի N 325-Ա որոշման

Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆԴԵՐՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ

NN

ը/կ Նվիրաբերող կազմակերպության անվանումը Գույքի նկարագրությունը Քանակը Միավորի գինը Ընդհանուր գինը

1. Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղ Անօդաչու թռչող սարք DJI Mavic 2 Enterprise Advanced 1 3,680,000 ՀՀ դրամ 3,680,000 ՀՀ դրամ

2. Կովկասի բնության հիմնադրամ Անօդաչու թռչող սարք DJI Mavic 2 Enterprise Advanced 1 3,800,000 ՀՀ դրամ 3,800,000 ՀՀ դրամ

Լադա Նիվա Լեգենդ 4X4 Կլասիկ 2 5.500,000 ՀՀ դրամ 11,000,000 ՀՀ դրամ

Լիցքավորող կուտակիչ Renogy 72000mAh 1 96,000 ՀՀ դրամ 96,000ՀՀ դրամ

Տեսախցիկ AKASO Brave 4 4k 20MP 2 51,000 ՀՀ դրամ 102,000 ՀՀ դրամ

Նոթբուք ASUS VivoBook 17 Thin & Light Laptop, 17.3” FHD Display, AMD Quad Core R7-3700U CPU,

8GB DDR4 RAM 1 493,500 ՀՀ դրամ 493,500 ՀՀ դրամ

Ավտոմեքենայի բրենդավորում ինքնակպչուն թաղանթներով 2 30,000 ՀՀ դրամ 60,000 ՀՀ դրամ

Ավտոմեքենայի հայելի վիդեոռեգիստրատոր,

հիշողության քարտ 32 GB 2 65,000 ՀՀ դրամ 130,000 ՀՀ դրամ

Ավտոմեքենայի անվտանգության համակարգ, էլեկտրոնային

փական 2 29,500 ՀՀ դրամ 59,000 ՀՀ դրամ

Ավտոմեքենայի գազաբալոնային համակարգ 2 313,000 ՀՀ դրամ 626,000 ՀՀ դրամ

Ընդամենը 20,046,500 ՀՀ դրամ

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Ա. Հարությունյան

17.03.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։