ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 մարտի 2022 թվականի N 330-Ա
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասը և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին ամրացված՝ պետական սեփականություն հանդիսացող տրանսպորտային միջոցը (այսուհետ՝ գույք)՝ համաձայն հավելվածի, հետ վերցնել և սեփականության իրավունքով հանձնել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի «Լուսաշողի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (այսուհետ՝ կազմակերպություն)։
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում կազմակերպության հետ համատեղ կազմակերպել գույքի անհատույց սեփականության իրավունքի հանձնման մասին պայմանագրի կնքումը:
3. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին՝ սույն որոշման 2-րդ կետում նշված պայմանագրի կնքման գործընթացի ավարտից հետո մեկամսյա ժամկետում կազմակերպության հետ ապահովել գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
4. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքի՝ հաշվառումից հանելու և պետական գրանցման (հաշվառման) հետ կապված ծախսերն իրականացնել կազմակերպության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Երևան
17.03.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2022 թվականի
մարտի 17-ի N 330-Ա որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ «ԼՈՒՍԱՇՈՂԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԸ
NN
ը/կ Մակնիշը Հաշվառման համարանիշը Թողարկման տարեթիվը Նույնացման համարը Սկզբնական արժեքը (դրամ) Հաշվեկշռային արժեքը (դրամ)
1. GAZ 322132
(ԳԱԶ 322132) 179 LL 50 2003 թ. XTH32213230346930 4 932 900 0
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
17.03.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ