Անցնել բովանդակությանը

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-Ի ԹԻՎ 94-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 մարտի 2022 թվականի

ք. Երևան թիվ 33-Ն

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-Ի ԹԻՎ 94-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և հիմք ընդունելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 7-րդ մասը՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում է.

1․ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 94-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

1) Որոշման Հավելված N 1-ի 17-րդ կետում «ձևով» բառից հետո լրացնել «՝ անդրադառնալով սույն կարգի 37-րդ կետի բոլոր չափանիշներին:» բառերը։

2) Որոշման Հավելված N 1-ի 32-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ․

«32․ Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ, սույն կարգի 37-րդ կետի չափանիշները հաշվի առնելով, մրցույթի յուրաքանչյուր մասնակցի գնահատում է գնահատման թերթիկում՝ ամբողջ թվով՝ 20 միավորային սանդղակով: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ գնահատման թերթիկին կից ներկայացնում է իր գնահատման հիմնավորումը։ Մրցույթում անցողիկ շեմ է համարվում հնարավոր առավելագույն վարկանիշային միավորի մեկ երրորդը:»։

3) Որոշման Հավելված N 1-ի 33-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ․

«33․ Հանձնաժողովի անդամների կողմից լրացված և հետնամասում ստորագրված գնահատման թերթիկները և գնահատման հիմնավորումները փոխանցվում են Հանձնաժողովի քարտուղարին։ Վարկանիշային միավորը որոշվում է գնահատման միավորների հանրագումարով, որը հաշվարկում է Հանձնաժողովի քարտուղարը: Վարկանիշային միավորը հաշվարկելուց հետո Հանձնաժողովի քարտուղարը հայտարարում է այն:»։

4) Որոշման Հավելված N 1-ի Ձև N 2-ը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ․

«Ձև N 2

Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման

լիցենզավորման մրցույթի անցկացման կարգի

ՍԼՈԹԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ

ԹԵՐԹԻԿ ______________

հ/հ Մասնակցի անվանումը Գնահատման միավորը

1

2

3

____ _________ __________

(օրը, ամիսը, տարեթիվը)»։

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հեռուստատեսության և ռադիոյի

հանձնաժողովի նախագահ Տ. ՀԱԿՈԲՅԱՆ

2022 թ. մարտի 16

ք. Երևան

Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 մարտի 2022 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։