Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 478-Ա

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝

1. Տաքսամոտորային փոխադրումների ծառայությունների մատուցման պարզությունն ու հարմարավետությունը հաշվի առնող համակարգի բարեփոխումների վերաբերյալ համապարփակ առաջարկություններ մշակելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ:

2. Հաստատել աշխատանքային խմբի անհատական կազմը` համաձայն հավելվածի:

3. Աշխատանքային խմբի ղեկավարին՝ մշակված համապարփակ առաջարկությունները երկշաբաթյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ:

Հայաստանի Հանրապետության

վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյան

Երևան

06.05.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ վարչապետի

N 478-Ա որոշման

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ

Ա. Սիմոնյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)

Ա. Ավանեսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Ա. Մանուկյան - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ

Ա. Գրիգորյան - ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ

Հ. Կյուրեղյան - ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության իրավաբանական բաժնի հատկապես կարևոր հանձնարարություններով ավագ տեսուչ, ոստիկանության փոխգնդապետ

Ա. Կարապետյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության բաժնի պետ

Ա. Պետրոսյան - Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ընդհանուր քաղաքականության և շուկաների վերլուծության վարչության շուկաների վերլուծության բաժնի պետ

Ա. Սանթրոսյան - Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի իրավաբանական վարչության օրենսդրության վերլուծության և իրավական ակտերի ապահովման բաժնի պետ

Ա. Իսպիրյան - «ԻԳՈՐԾ» ծրագրի մասնակից (համաձայնությամբ)

(հավելվածը փոփ. 21.03.22 N 285-Ա)

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Ա. Թորոսյան

06.05.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։