Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀՈՎԱՐԴ ԿԱՐԱԳՅՈԶՅԱՆ» ԲԺՇԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԳՅՈՒՄՐՈՒ ԿԼԻՆԻԿԱՅԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 202-Ա

«ՀՈՎԱՐԴ ԿԱՐԱԳՅՈԶՅԱՆ» ԲԺՇԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԳՅՈՒՄՐՈՒ ԿԼԻՆԻԿԱՅԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող` 50,000,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Գյումրու կլինիկայի շինարարության երկրորդ փուլ» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Հ. Մաթևոսյան

Երևան

23.03.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 202-Ա որոշման

ԾՐԱԳԻՐ

«ԳՅՈՒՄՐՈՒ ԿԼԻՆԻԿԱՅԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼ»

1. Ծրագրի նպատակը Շիրակի մարզի մինչև 14 տարեկան երեխաներին անվճար ատամնաբուժական և ակնաբուժական օգնություն տրամադրելու նպատակով Գյումրիում կառուցված նոր կլինիկայի շենքի երրորդ հարկի ներսույթի շինարարության, կահավորման և կլինիկայի հարակից տարածքի բարեկարգման աշխատանքների իրականացում:

2. Ծրագրի բարեգործական որակման նպատակը Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից

3. Բարեգործը Հովարդ Կարագյոզյանի հիշատակի ընկերակցություն (ԱՄՆ – Նյու-Յորք, 381 Պարկ Ավենյու Սաութ)

4. Ծրագիրը կատարողը «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպություն (գտնվելու վայրը` քաղ. Երևան, Նորքի Այգիներ 180, ՀՎՀՀ՝ 01533153)

5. Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը ՀՀ, Շիրակի մարզ, քաղ. Գյումրի, բնագավառը՝ առողջապահական

6. Ծրագրի բյուջեն 50,000,000 դրամ

7. Բարեգործությունն ստացողը Շիրակի մարզի մինչև 14 տարեկան երեխաները

8. Ծրագրի իրականացման տևողությունը 2022 թվականի մարտի 7-ից 2022 թվականի նոյեմբերի 31-ը

9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը 1. Շինարարական, բարեկարգման և տեխնիկական հսկողության աշխատանքներ՝ շուրջ 25,000,000 դրամ, նախատեսվում է իրականացնել մինչև 2022 թվականի հունիսի 30-ը:

2. Կլինիկայի երրորդ հարկի կահավորում և սարքավորումներով հագեցում՝ շուրջ 20,000,000 դրամ, նախատեսվում է իրականացնել Ծրագրի ամբողջ ընթացքում:

3. Շինարարության ընթացքում չնախատեսված աշխատանքների իրականացում՝ շուրջ 5,000,000 դրամ, նախատեսվում է իրականացնել Ծրագրի ամբողջ ընթացքում:

10. Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը 1. Շինարարական աշխատանքներ՝ շուրջ 22,000,000 դրամ

2. Բարեկարգման աշխատանքներ՝ շուրջ 2,000,000 դրամ

3. Տեխնիկական հսկողության աշխատանքներ՝ շուրջ 1,000,000 դրամ

4. Կահույքի պատրաստում/ձեռքբերում/տեղադրում՝ շուրջ 16,000,000 դրամ

5. Սարքավորումների ձեռքբերում՝ շուրջ 4,000,000 դրամ

6. Չնախատեսված ծախսեր՝ շուրջ 5,000,000 դրամ

11. Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում:

12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների հետ ՀՀ առողջապահության նախարարություն, Գյումրու քաղաքապետարան

13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով լիազորված մարմին հաշվետվությունների ներկայացում

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Հ. Մաթևոսյան

23.03.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։