ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
15 մարտի 2022 թ. N 546-Ա
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԱՐԱՄՅԱՆ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» օրենքի 13-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 10-ի N 1293-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետով և 3-րդ կետով, Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի դեկտեմբերի 10-ի N 93-Ն որոշմամբ, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության 2022 թվականի փետրվարի 28-ի հ.7-3-14/7/16165-22 գրությամբ տրված համաձայնությունը՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Թույլատրել «Արամյան Հոլդինգ» ՍՊԸ-ին սույն որոշման հավելվածում նշված տարածքում և սահմանված պայմաններով կազմակերպել ծառայողական ավտոկայանատեղ:
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ Հր. ՍԱՐԳՍՅԱՆ
2022 թ. մարտի 15
Երևան
Հավելված
Երևան քաղաքի ավագանու
2022 թվականի մարտի 15-ի
N 546-Ա որոշման
«ԱՐԱՄՅԱՆ ՀՈԼԴԻՆԳՊ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Հ/Հ Դիմող Ծառայողական ավտոկայանատեղի տարածքի հասցե Կայանատեղում «ավտոտեղ»-երի քանակ (տարածքի չափեր) և կայանման ձև Կազմակերպչի կողմից վճարված տեղական վճար Այլ տրանսպորտային միջոցների կայանման սահմանափակում, աշխատանքային ռեժիմ
1 «Արամյան Հոլդինգ» ՍՊԸ Թումանյան փողոցում հ․ 5/ա շենքի հարակից ճանապարհահատված 3 (22,5 գծմ), մեքենաների հաջորդական տեղաբաշխմամբ՝ մեկ շարքով տարեկան աշխատանքային ռեժիմը՝ շուրջօրյա սահմանափակմամբ բացառությամբ Թումանյան հ. 5/ա հասցեի այլ սեփականատերերի և օրինական տիրապետողների