Անցնել բովանդակությանը

ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ 8-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ 2-ՐԴ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

15 մարտի 2022 թ. N 534-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ 8-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ 2-ՐԴ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 27-րդ հոդվածի 1.1-րդ և 4-րդ մասերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2022 թվականի մարտի 11-ի N 889-Ա որոշումը՝

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Հաստատել Երևան քաղաքի ավագանու 8-րդ նստաշրջանի 2-րդ նիստի օրակարգը (կցվում է)։

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ Հր. ՍԱՐԳՍՅԱՆ

2022 թ. մարտի 15

Երևան

ՕՐԱԿԱՐԳ

1. Երևանի ավագանու 8-րդ նստաշրջանի 2-րդ նիստի օրակարգը հաստատելու մասին:

2. Երևանի զարգացման 2021 թվականի ծրագրի իրականացման հաշվետվության մասին:

3. Երևան քաղաքի 2021 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին:

4. Երևան քաղաքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 28-ի N 497-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:

5. Հուշատախտակների տեղադրման մասին:

6. Երևան քաղաքում փողոցներ անվանակոչելու մասին:

7. Անհատույց օգտագործման իրավունքով գույք տրամադրելու մասին:

8. Հողամասերի նպատակային նշանակությունը փոխելու մասին:

9. Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին:

10. Երևան համայնքի սեփականություն համարվող Մինաս Ավետիսյան 4-րդ փողոցի հ.10 Ա շենքի հ.40՝ 53.9 քմ մակերեսով բնակարանն անհատույց օտարելու մասին:

11. Կազմակերպված ծառայողական ավտոկայանատեղերի շահագործումը շարունակելու իրավունք տալու մասին:

12. «ՄԱՐՇԱԼ ՓՐՈՋԵՔԹ» ՍՊ ընկերությանը ծառայողական ավտոկայանատեղ կազմակերպելու իրավունք տալու մասին:

13. «Արամյան Հոլդինգ» ՍՊ ընկերությանը ծառայողական ավտոկայանատեղ կազմակերպելու իրավունք տալու մասին:

14. Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 29-ի N 10-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:

15. Երևան համայնքի սեփականության 2021 թվականի գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին:

16. Երևան քաղաքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 28-ի N 498-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին:

17. Երևան համայնքի սեփականություն համարվող Հ. Հակոբյան փողոց 2/3 շենքի հ.1/1 բնակարանն անհատույց օտարելու մասին:

18. Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին:

19. Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին:

20. Հողամասերի փոխանակությանը համաձայնություն տալու մասին:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։