ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 մարտի 2022 թվականի N 367-Ա
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 8-րդ մասերի, 9-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը` ընդունել «Սիամս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ՝ ընկերություն) սեփականության իրավունքով պատկանող՝ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Սևքարեցի Սաքոյի փողոց, 30 շենք, 28 տարածքի պոմպակայանը 2 քառ. մետր մակերեսով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 21052021-01-0093) և պոմպակայանի սարքավորումները 2312092 դրամ արժեքով՝ համաձայն N 1 հավելվածի, Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Վահրամ Փափազյան փողոց, 14 շենքի 38 ոչ բնակելի տարածքի պոմպակայանը 3.1 քառ. մետր մակերեսով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 24022022-01-0129) և պոմպակայանի սարքավորումները 2599503 դրամ արժեքով՝ համաձայն N 2 հավելվածի և «ԷԿՈՇԻՆ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ՝ ընկերություն) սեփականության իրավունքով պատկանող Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Օրբելի եղբայրների փողոց, 67/2 շենք, 219 տնտեսական տարածքը 18.7 քառ. մետր մակերեսով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 20082020-01-0104) պոմպակայանը և սարքավորումները 11470600 դրամ (ներառյալ՝ ԱԱՀ) հաշվեկշռային արժեքով` համաձայն N 3 հավելվածի։
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքերն ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահին՝
1) երկամսյա ժամկետում՝ ընկերությունների տնօրենների հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքերի՝ սահմանված կարգով նվիրատվության պայմանագրերի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ նվիրատվության պայմանագրերի նոտարական վավերացման, պայմանագրերից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և նշված գործողությունների իրականացման համար անհրաժեշտ ծախսերն իրականացնելով ընկերությունների միջոցների հաշվին.
2) սույն որոշման 1-ին կետում նշված գույքերը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին ամրացնելուց հետո` երկամսյա ժամկետում «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել համապատասխան համաձայնագիր՝ սույն որոշման 1-ին կետում նշված գույքերը 2016 թվականի նոյեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի ու «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքված «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի վարձակալության պայմանագրի շրջանակներում «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը վարձակալության հանձնելու նպատակով:
4. Առաջարկել «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը ապահովել սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված համաձայնագրի նոտարական վավերացումը, դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և նշված գործողությունների իրականացման համար անհրաժեշտ ծախսերի կատարումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Երևան
24.03.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2022 թվականի
մարտի 24-ի N 367-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՐԱԲԿԻՐ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՍԵՎՔԱՐԵՑԻ ՍԱՔՈՅԻ ՓՈՂՈՑ, 30 ՇԵՆՔ, 28 ՏԱՐԱԾՔԻ ՊՈՄՊԱԿԱՅԱՆԻ ԵՎ ՊՈՄՊԱԿԱՅԱՆԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ
NN
ը/կ Անվանումը Չափի միավորը Քանակը Միավորի գինը (դրամ) Ընդամենը (դրամ)
1. Խողովակ պոլիէթիլենային d=63 մմ գծմ 4 4 840 19 360
2. Անկյուն պոլիէթիլենային d=63 մմ հատ 2 960 1 920
3. Եռաբաշխիչ d=63-32-63 մմ հատ 2 1 350 2 700
4. Եռաբաշխիչ d=63-25-63 մմ հատ 2 1 250 2 500
5. Խցան d=63 մմ հատ 2 850 1 700
6. Անցում d=32 d=25 մմ հատ 2 400 800
7. Անցում d=40 d=32 մմ հատ 2 600 1 200
8. Փական d=32 մմ jacomini ամերիկանկա հատ 2 1 3 450 26 900
9. Փական d=25 մմ jacomini ամերիկանկա հատ 2 9 900 19 800
10. Փական d=63 մմ հատ 1 10 170 10 170
11. Զտիչ d=50 մմ հատ 1 12 100 12 100
12. Պոմպերի հենասյուն ուղղանկյուն
խողովակ 25*25 մմ գծմ 3,6 600 2 160
13. Ջրահեռացման խողովակ d=40 մմ գծմ 0,5 2 100 1 050
14. Անցում d=63d=50 մմ հատ 2 7 000 14 000
15. Պոմպ ջրի CMBE 5-62 հատ 2 916 666 1575000
16. 28 տարածք (շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեք) հատ 1 620 732 620 732
Ընդամենը 2 312 092
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
24.03.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2022 թվականի
մարտի 24-ի N 367-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՐԱԲԿԻՐ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆ ՓՈՂՈՑ, 14 ՇԵՆՔԻ 38 ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔԻ ՊՈՄՊԱԿԱՅԱՆԻ ԵՎ ՊՈՄՊԱԿԱՅԱՆԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ
NN
ը/կ Անվանումը Չափի միավորը Քանակը Միավորի գինը (դրամ) Ընդամենը (դրամ)
1. Խողովակ պոլիէթիլենային d=63 մմ գծմ 3 4 840 14 520
2. Անկյուն պոլիէթիլենային d=63 մմ հատ 4 960 3 840
3. Եռաբաշխիչ d=63-32-63 մմ հատ 2 1 350 2 700
4. Եռաբաշխիչ d=63-25-63 մմ հատ 2 1 250 2 500
5. Խցան d=63 մմ հատ 2 850 1 700
6. Անցում d=32 d=25 մմ հատ 2 400 800
7. Անցում d=40 d=32 մմ հատ 2 600 1 200
8. Փական d=32 մմ jacomini ամերիկանկա հատ 2 1 3 450 26 900
9. Փական d=25 մմ jacomini ամերիկանկա հատ 2 9 900 19 800
10. Փական d=63 մմ հատ 1 10 170 10 170
11. Զտիչ d=50 մմ հատ 1 12 100 12 100
12. Ջրահեռացման հոսակ հատ 1 6 500 6 500
13. Անցում d=63d=50 մմ հատ 2 7 000 14 000
14. Պոմպ ջրի CMBE 5-62 հատ 2 916 666 1 833 332
15. 38 ոչ բնակելի տարածք (շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեք) հատ 1 649 441 649 441
Ընդամենը 2599503
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
24.03.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված N 3
ՀՀ կառավարության 2022 թվականի
մարտի 24-ի N 367-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՐԱԲԿԻՐ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՕՐԲԵԼԻ ԵՂԲԱՅՐՆԵՐԻ ՓՈՂՈՑ, 67/2 ՇԵՆՔԻ 219 ՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ ՊՈՄՊԱԿԱՅԱՆԻ ԵՎ ՊՈՄՊԱԿԱՅԱՆԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ
NN
ը/կ Նկարագրությունը Չափի միավորը Քանակը Միավորի արժեքը (դրամ) Գումարը (դրամ, ներառյալ՝
ԱԱՀ)
1. Կենտրոնական պոմպ Wilo (4
հատ պոմպ, կառավարման վահանակ) կոմպլեկտ 1 5 000 000 5 000 000
2. Ջրի բաք 5000 լիտր հատ 2 250 000 500 000
3. Ջրի բաք ճնշման 100 լիտր հատ 1 120 000 120 000
4. Խորքային պոմպ հատ 1 35 000 35 000
5. Խողովակ մետաղական Փ 50 գծմ 7 1800 12 600
6. Խողովակ մետաղական Փ 75 գծմ 10 2000 20 000
7. Խողովակ մետաղական Փ 120 գծմ 10 2200 22000
8. Խողովակ մետաղական Փ 160 գծմ 2 2500 5000
9. Փական մետաղական Փ 50 հատ 4 15000 60 000
10. Փական մետաղական Փ 75 հատ 2 18000 36000
11. Փական մետաղական Փ 120 հատ 1 20000 20000
12. Սողնակ հատ 2 15000 30000
13. Թիվ 219 տնտեսական տարածք քառ. մ 18․7 300 000 5 610 000
Ընդամենը 11470600
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
24.03.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ