Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՈՂԱՄԱՍ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 մարտի 2022 թվականի N 354-Ա

ՀՈՂԱՄԱՍ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ 19,346,856 դրամ կադաստրային արժեքով, քաղ. Երևան, Էրեբունի վարչական շրջան, Արին-Բերդի փողոց, 5-րդ նրբանցք, համար 13/12 հասցեում գտնվող՝ 0.670021 հեկտար ընդհանուր մակերեսով հողամասը (կադաստրային ծածկագիրը՝ 01-005-0573-0042), ամրացնել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վաչության Երևան քաղաքի Հյուսիսային փողոց թիվ 6 հասցեում գտնվող շնագիտական կենտրոնի արդիականացման և վերակառուցման ծրագրի իրականացման նպատակով։

2. Առաջարկել Երևանի քաղաքապետին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում փոխել որոշման 1-ին կետում նշված գույքի նշանակությունը՝ այն դարձնելով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողեր։

3. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի իրավունքների նկատմամբ պետական գրանցումը։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

Երևան

24.03.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։