Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 3. Գործատուների միությունների մասին օրենսդրությունը
Հոդված 3. Գործատուների միությունների մասին օրենսդրությունը
1. Գործատուների միությունների գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով, սույն օրենքով և իրավական այլ ակտերով:
2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսվում են այլ նորմեր, քան նախատեսված է սույն օրենքով, ապա կիրառվում են այդ նորմերը: