Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՈՒՅՔ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

31 մարտի 2022 թվականի N 422-Ա

ԳՈՒՅՔ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 145-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին՝ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված, «Հրաժարում հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով, N05100010/210122/0003454, 05100010/210122/0003456, 05100010/210122/0003452, 05100010/210122/0003450 և 05100010/210122/0003464 ապրանքների հայտարարագրերով Արցախի Հանրապետության կարիքների համար ձևակերպված գույքը (այսուհետ՝ գույք)` համաձայն հավելվածի, փոխանցել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը՝ Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը հանձնելու նպատակով:

2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել գույքի հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը:

3. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին՝ սույն որոշման 2-րդ կետով նախատեսված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում ապահովել Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը գույքի հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

Երևան

31.03.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ կառավարության 2022 թվականի

մարտի 31-ի N 422-Ա որոշման

ԳՈՒՅՔԻ ՑԱՆԿ

NN

ը/կ Անվանումը Ընդհանուր բրուտտո քաշը

(կգ) Մաքսային արժեքը (դրամ) Քանակը Գույքն ստացողը

1. Բրդյա կտոր 19 92.540 80 միավոր Արցախի

Հանրապետության

ներքին գործերի

նախարարության

արտակարգ

իրավիճակների

պետական

ծառայություն

2. Աթոռներ՝ մետաղյա հիմքով,

պոլիմերային նստատեղով 2.495 9.872.906 610 հատ

3. Ներկած տրիկոտաժե կտոր՝

բամբակյա մանվածքից 171 280.063 143.5 կգ

4. Տրիկոտաժե կտոր՝ սինթետիկ

թելերից ներկած 15 904.289 10.24 կգ

5. 1) Հագուստ և այլ

արտադրատեսակներ,

մանկական կոշիկներ, անկողնու

սպիտակեղեն, սրբիչներ,

ծածկոցներ 1.079 3.366.686 1062 կգ

2) Խոհանոցային սպասք կոշտ

կերամիկայից 86 275.456 84 կգ

3) Օրթոպեդիկ հարմարանքներ,

հաշմանդամի քայլահենակներ 12 72.143 7 կգ

4) Փափուկ խաղալիքներ 16 49.189 30 հատ

5) Գնդիկավոր գրիչներ 3 6.558 110 հատ

6) Գունավոր և հասարակ

մատիտներ 5 13.117 4 կգ

7) Գրառումների տետրեր,

նոթատետրեր՝ նամակների և հուշագրությունների համար,

նոթատետրեր 9 26.234 8 կգ

8) Բժշկական ներարկիչներ 7 16.396 800 հատ

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Ա. Հարությունյան

01.04.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։