ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 168-Ա
«ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐԻՏԱՍ» ԲԱՐԵՍԻՐԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Մարտիգ համայնքի Ֆրանս-հայկական ասոցիացիայի կողմից աջակցության նպատակով «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության հասցեով ստացված բեռի (9,036 կգ ընդհանուր քաշով, 33,930 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 4,150 եվրո, բեռի ցանկը՝ համաձայն հավելվածի, Հյուսիսային մաքսատունվարչություն) ներմուծման ծրագիրը:
2. «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությանը` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Հ. Մաթևոսյան
Երևան
07.03.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 168-Ա որոշման
ԲԵՌԻ ՑԱՆԿԸ
NN
ը/կ Ապրանքի անվանումը Միավորը Քանակը Քաշը
բրուտտո (կգ) Քաշը
նետտո (կգ) Գումարը (եվրո)
1. Դիմակներ արկղ 101 1650 1540 3000
2. Դիալիզի սարքավորում (օգտագործված)
AK 200 ultra S Gambro հատ 10 4100 2520 25000
3. Sorin Stockert 3T սարք. արյան արհեստական շրջանառության հատ 2 335 530 2000
4. Կոմպրեսոր սիրտ-թոքային
վիրահատական սարքավորման հատ 1 125 145 250
5. Վիրահատարանի շարժական լուսատու հատ 1 120 130 150
6. Վիրահատարանի լուսավորության 2 կոմպլեկտ հատ 1 360 370 1000
7. Ստերիլ բժշկական պարագաներ` վիրակապերի հավաքածու, ներարկիչներ, մեծահասակների պաշտպանիչ միջոցներ, վիրակապ, էլաստիկ ժապավեններ, NaCl, ներծծող վիրակապեր արկղ 1 380 1020 500
8. ԷՍԳ Mac 500 (էլեկտրասրտագրություն ) հատ 1 26 20 100
9 Դիրքավորման հարմարանք հատ 1 10 5 10
10. Անշարժացնող շինաներ արկղ 1 115 100 100
11. Հիվանդներին հարմարեցվող աթոռներ հատ 4 140 100 200
12. Սեղաններ հիվանդների համար հատ 5 135 165 100
13. Անվասայլակ հարմարանքներով հատ 4 230 280 80
14. Հենակներ զույգ 10 70 60 20
15. Քայլակներ հատ 15 75 60 50
16. Անվասայլակներ հատ 8 400 460 120
17. Հաշմանդամի սայլակ հատ 1 65 60 50
18. Ինքնաշարժ անվասայլակ հատ 1 85 145 200
19. Ձմեռային բաճկոններ արկղ 6 240 200 500
20. Բանվորական արտահագուստ արկղ 6 375 340 500
Ընդամենը 180 9,036 8,250 33,930
(հավելվածը խմբ. 31.03.22 N 213-Ա)
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Հ. Մաթևոսյան
Երևան
07.03.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ