ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 221-Ա
ԻԶՄԻՐԼՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԵՊՀ ՍԱՐԿԻՍ ԵՎ ՄԱՐԻ ԻԶՄԻՐԼՅԱՆՆԵՐԻ ԱՆՎԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Իզմիրլյան բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 68,109,040 դրամ ընդհանուր արժողությամբ «ԵՊՀ Սարկիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի ենթակառուցվածքների բարելավում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Իզմիրլյան բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ` 02819088) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Նավասարդ Շինարար» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 03313519) 2022 թվականի մարտի 4-ին կնքված` N 1/22 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինարարական աշխատանքների իրականացում ` 43,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Ար և Ար Դիզայն Քնսթրաքշն» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01547716) 2022 թվականի մարտի 4-ին կնքված` N 2/22 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ջեռուցման, օդափոխության և օդորակման ապահովման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացում` 25,109,040 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. Իզմիրլյան բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Հ. Մաթևոսյան
Երևան
07.04.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 221-Ա որոշման
«ԵՊՀ ՍԱՐԿԻՍ ԵՎ ՄԱՐԻ ԻԶՄԻՐԼՅԱՆՆԵՐԻ ԱՆՎԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ»
Ծ Ր Ա Գ Ի Ր
1. Ծրագրի նպատակը Տեղեկատվական գրագիտության, ուսուցման և սոցիալական համախմբվածության բարելավման համար նպաստավոր միջավայրի ստեղծում՝ վերանորոգելով Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) Սարկիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի ճշգրիտ գիտությունների ընթերցասրահը:
1996 թվականից ի վեր «Իզմիրլյան հիմնադրամն» աջակցում է ԵՊՀ Սարկիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանին՝ նպատակ ունենալով միջազգային չափանիշներին համապատասխան արդիականացնել գրադարանը, որից օգտվում են մեծ թվով ուսանողներ և հետազոտողներ:
Հիմնադրամը մշտապես իրականացնում է գրադարանի ենթակառուցվածքների բարելավման,
տեխնիկական և բովանդակային վերազինմանն ուղղված տարատեսակ նախաձեռնություններ, որոնք համաձայնեցվում են Երևանի պետական համալսարանի հետ:
2. Ծրագրի բարեգործական որակման նպատակը Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի
և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից:
3. Բարեգործը Իզմիրլյան Բարեգործական հիմնադրամ, Մելիք-Ադամյան 2/1, կենտրոն 0010 Երևան,
Հայաստան, ՀՎՀՀ՝ 02819088
4. Ծրագիրը կատարողը Իզմիրլյան Բարեգործական հիմնադրամ, Մելիք-Ադամյան 2/1, կենտրոն 0010 Երևան,
Հայաստան, ՀՎՀՀ՝ 02819088
5. Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը ԵՊՀ Սարկիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան, Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, 0025, Ալեք Մանուկյան փող., 1 շենք
Ծրագրի բնագավառը՝ կրթություն:
6. Ծրագրի բյուջեն 68,109,040 դրամ
7. Բարեգործություն ստացողը Երևանի պետական համալսարան, Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, 0025, Ալեք Մանուկյան փող., 1 շենք
8. Ծրագրի իրականացման
տևողությունը 2022 թվականի ապրիլի 10-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի
31-ը
9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը Շինարարական ընկերության հետ պայմանագրի կնքում` նախագծի համաձայն և ծախսերի նախահաշվարկի սահմաններում թիվ 503 ընթերցասրահի վերանորոգման աշխատանքների իրականացում՝ 43,000,0010 դրամ:
Մասնագիտացված ընկերության հետ պայմանագրի կնքում` թիվ 503 ընթերցասրահի համար ջեռուցման, օդափոխության և օդորակման (ՋՕՕ) համակարգի գնման և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 25,109,040 դրամ: Աշխատանքները նախատեսվում է
իրականացնել 2022 թվականի ապրիլի 10-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը:
10. Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը Երևանի պետական համալսարանի Սարկիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի
#503 ընթերցասրահի վերանորոգում:
Շինարարական աշխատանքների իրականացում՝ 43,000,0001 դրամ:
Պայմանագիր YSU 1/22
Հիմնական աշխատանքներ/ծառայություններ.
- Քանդման աշխատանքներ,
- Պատերի և առաստաղների վերանորոգում/ներկում,
- Հատակների փոխարինում,
- Էլեկտրամոնտաժային աշխատանքներ,
- Վիտրաժների փոխարինում,
- Դեկորատիվ տարրերի տեղադրում:
Երևանի պետական համալսարանի Սարկիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի հինգերորդ հարկի 503 ընթերցասրահի օդափոխության և օդորակման համակարգի տեղադրում:
Ջեռուցման, օդափոխության և օդորակման (ՋՕՕ) ապահովման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացում՝ 25,109,040:
Պայմանագիր 2/22
Հիմնական աշխատանքներ և նյութեր.
- Օդորակման արտաքին բլոկի (VRF V6, 33.5 կՎտ) գնում և տեղադրում,
- Օդորակման ներքին բլոկների (կանալային և կասետային) գնում և տեղադրում,
- Օդափոխության ներածման, արտածման ռեկուպերատորի և օդամղիչների գնում տեղադրում,
- Օդափոխության օդատարների տեղադրում,
- Օդորակման պղնձե խողովակաշարի և այլ անհրաժեշտ պարագաների տեղադրում:
11. Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական
ծախսերը Կազմակերպական ծախսեր նախատեսված չեն
12. Համագործակցություն պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ Երևանի պետական համալսարան, որի հետ 2022 թվականի փետրվարի 21-ին ստորագրվել է Նվիրատվության պայմանագիր, որի նպատակն է ստեղծել նպաստավոր միջավայր՝ տեղեկատվական գրագիտության, ուսուցման և սոցիալական համախմբվածության բարելավման համար՝ վերանորոգելով ԵՊՀ Սարկիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի ճշգրիտ գիտությունների ընթերցասրահը:
ԵՊՀ-ն պատասխանատու է կահավորման աշխատանքների համար անհրաժեշտ համաֆինանսավորման ապահովման, ծրագրին աջակցություն ցուցաբերելու և վերակառուցված ընթերցասրահի պահպանումը ծրագրի ավարտից հետո ապահովելու համար:
13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի թիվ 66-ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով հաշվետվությունների ներկայացում լիազորված մարմնին:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Հ. Մաթևոսյան
07.04.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ